«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Բաքուն թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ

Բաքուն թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ
30.06.2025 | 12:53

Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու։

Բաքվի պետական հեռուստաալիքով սպառնում են զորքով մտնել Թավրիզ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին անվանում են Ադրբեջանի գլխավոր թշնամի, վիրավորում են իրանական քաղաքակրթությունն ու ժողովրդին։ Բացահայտորեն վիրավորում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչելով, մասնավորապես, «գլխավոր ռուս քսենոֆոբ, որը բռնի կերպով ձուլում է ադրբեջանցիներին»։

Փաստ է՝ Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած կամ նրան պարտադրված ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ։

Ամեն դեպքում, Իլհամ Ալիևի ոչ մի կերպ չանցնող էյֆորիկ հոգեբանական վիճակը պետք է միայն ողջունել։ Բաքվի համար «գեղեցիկ» և ուսուցողական հետևանքները, հուսանք, երկար սպասեցնել չեն տա։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 6651

Մեկնաբանություններ