«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Արան ՄԵԼԻՔՅԱՆ. Կոնֆլիկտայնությունը վերաճելու է ծավալուն ազգամիջյան բախումների

Արան ՄԵԼԻՔՅԱՆ. Կոնֆլիկտայնությունը վերաճելու է ծավալուն ազգամիջյան բախումների
24.05.2014 | 14:17

Դատելով միջազգային քաղաքական օրակարգը ձևավորող և զարգացումներն ուղղորդող համաշխարհային հիմնական ուժային կենտրոնների պահվածքից, կարելի է գալ այն եզրահանգմանը, որ գունավոր հեղափոխությունների և ազգային «գարունների» փուլը, հիմնականում, ավարտված է: Այս փուլն ուներ նախապատրաստական բնույթ և կոչված էր անհրաժեշտ աշխարհաքաղաքական, տնտեսական ու գաղափարախոսական նախադրյալներ ստեղծելու Եվրասիայի վերաֆորմատավորման հաջորդ մակարդակին անցնելու համար, որը շատ ավելի ընդգրկուն ու տևական է լինելու: Գործընթացի ընդհանուր տրամաբանությունը ստիպում է ենթադրել, որ այս նոր փուլում կոնֆլիկտայնության մակարդակը շատ ավելի բարձր է լինելու և հատելու է զուտ ազգային սահմանները՝ վերաճելով ծավալուն ազգամիջյան բախումների: Գործընթացի այսօրինակ ուղղորդումը շատ որոշակի շահերի գերակայության ապահովման խնդիր է լուծում: Ամենայն հավանականությամբ, ոչ ուշ, քան երկու-երեք տարուց կսկսվի այս գործընթացի ակտիվ և բոլորին տեսանելի շրջափուլը, որին Հայաստանը, որպես պետություն, այսօր պատրաստ չէ ո'չ կազմակերպչական, ո'չ մասնագիտական, ո'չ էլ հոգեբանական տեսանկյունից:

Դիտվել է՝ 3055

Մեկնաբանություններ