Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նշվել է Մխիթարյան միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180- ամյակը

Նշվել է Մխիթարյան միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180- ամյակը
27.07.2014 | 12:47

Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180 -ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էր նաև Մխիթարյան միաբանության անդամ, վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Մխիթարյաններին վարժարանի 180- ամյակի առթիվ և նշել, որ հեռատես գտնվելով՝ Մխիթարյանները 180 տարի առաջ հիմնեցին այս դպրոցը՝ գլխավոր սկզբունք դարձնելով հայ հավատի, կրթության, մշակույթի և լեզվի պահպանումը: Աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են 36 այսպիսի դպրոցներ, որոնց հազարավոր սաներ բոլոր ժամանակներում եղել են անվանի մտավորականներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ: Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Օ դե Սենի մարզպետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, հայազգի Պատրիկ Դևեջյանի մեծ աջակցությունն այս վարժարանին, որի շրջանավարտն է նա: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Մխիթարյանների իրական ժառանգորդ Հարություն վարդապետ Պզտիկյանին վարժարանի գործունեության մեջ ունեցած մեծ վաստակի համար, որն իր երկարամյա գործունեության ընթացքում և այսօր էլ մեծ պատիվ ու հեղինակություն է բերում: Ֆրանսիական կառավարությունը ավանդաբար մեծ կարևորություն է տվել և տալիս այս վարժարանին:

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ