Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Ամեն նոր օրը նույնքան հետաքրքիր է, որքան իմ աշխատանքային առաջին օրն էր»

«Ամեն նոր օրը նույնքան հետաքրքիր է, որքան իմ աշխատանքային առաջին օրն էր»
29.04.2015 | 22:20

Կալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին: Ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցել ուսանողների կյանքում և մեծ ներդրում ուսուցման ոլորտում:

Դոկտոր Մելիքյանն առաջին հայ գիտնականն է, որն արժանանում է այդ պետական պարգևին: Խիստ խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանություն վերապրածների որդին է ստանում այս հեղինակավոր մրցանակը՝ Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: «Սա իմ անձնական պատասխանն է այն մարդկանց, ովքեր փորձել են ջնջել մեզ երկրի երեսից, ինչը, սակայն նրանց չի հաջողվել», - ասել է Մելիքյանը:
Նա նաև ասել է. «Ուսուցիչ լինելն ամենահուզիչ, ամենաաշխատատար և ամենից առավել հատուցվող մասնագիտությունն է: Ես սիրում եմ մարտահրավերներ նետել իմ ուսանողներին՝ ստիպելով նրանց հավատալ իրենց, ստեղծելով կյանքի վերափոխման հնարավորություններ և նրանց դնելով բարեկեցիկ ապագայի ճանապարհի վրա: Ամեն նոր օրը նույնքան հետաքրքիր է, որքան իմ աշխատանքային առաջին օրն էր»:
Պրոֆեսոր Մելիքյանն արժանացել է նաև հեղինակավոր Ժերոմ Ռիչֆիլդ ակադեմիական մրցանակի և Ֆակուլտետի գերազանցության մրցանակի, որը համալսարանի կողմից տրված ամենաբարձր մրցանակն է՝ ի նշան ֆակուլտետի հետազոտությունների մեջ գերազանցության ճանաչման: Polished Apple մրցանակի արժանացած Մելիքյանը կրթել և ուսուցանել է քիմիայի, կենսաբանության և բժշկության ոլորտներում աշխատող մասնագետների մի ամբողջ սերնդի: Մելիքյանի աշխատանքը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից (www.csun.edu/gmelikyan), և որպես փորձագետ նա երկար տարիներ զբաղվել է ամերիկյան հասարակության՝ վնասակար քիմիական և բնապահպանական աղտոտիչներից պաշտպանությամբ:

Դիտվել է՝ 2428

Մեկնաբանություններ