Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երեխաների 2-րդ հերթափոխը

Մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երեխաների 2-րդ հերթափոխը
08.07.2015 | 17:12

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 425 երեխաներ հունիսի 19-ից հուլիսի 8-ը իրենց ամառային հանգիստն անցկացրեցին մարզաառողջարանային ճամբարներում:

Հուլիսի 8-ին վարչական շենքերի հարակից տարածքից ճամբարներ են մեկնել երկրորդ հերթափոխով հանգստացող 325 երեխաներ: Ճամբարականներին ավանդույթի համաձայն ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների աշխատակիցները: Նույն ավտոբուսներով Երևան են վերադարձել առաջին հերթափոխով հանգստացած երեխաները: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ