ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Սահմանադրական բարեփոխումներ Ղարաբաղում

Սահմանադրական բարեփոխումներ Ղարաբաղում
08.09.2015 | 00:21

Սահմանադրական բարեփոխումների «ցավը» Ղարաբաղին էլ է պատել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արցախի իշխանությունը պատրաստվում է այդ մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես գալու: Արդեն իսկ ոչ պաշտոնական մակարդակում քննարկումներ են ընթանում, տարբերակներ առաջարկվում: Նպատակը նախագահի ինստիտուտը վերացնելն ու կառավարումը խորհրդարանին հանձնելն է: Սակայն ոմանք պնդում են, որ նախագահը, որպես արարողակարգային պաշտոնյա, պետք է մնա:
Այս պահին ԼՂՀ իշխանությունները սպասում են հայաստանյան զարգացումներին, տեսնելու, թե մեզանում ինչպես կընթանան սահմանադրական բարեփոխումները, որ իրենք ևս մտնեն այդ «գետը»: Այսինքն, չեն ուզում Հայաստանից առաջ անցնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ