Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սահմանադրությունը «ծխամատյան» չէ

Սահմանադրությունը «ծխամատյան» չէ
11.09.2015 | 00:38

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը եռօրյա է լինելու և սկսվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմամբ: Խորհրդարանում «Ոչ»-ի ճակատը «կգլխավորի» ՀԱԿ-ը, որին կիսատ-պռատ կաջակցի «Ժառանգությունը»: Մնացած ուժերից մի թթու, կծու խոսքի ակնկալիք չպետք է ունենալ: ՀՅԴ-ն ՀՀԿ-ից ավելի «կաթոլիկ» կլինի, մյուսների պարագայում մի բան հաստատ է` «Ոչ»-ի ճակատում չեն:
ՀՀԿ-ամերձ աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորներից բավականին շատ առաջարկներ են ներկայացվել, բայց ոչ բոլորն են «խելքը» գլխին բան պահանջում: Երբեմն զավեշտի հասնող առաջարկներ ևս եղել են, անիրատեսական ու աբսուրդային առաջարկներ էլ` ինչքան ուզես: Մեր աղբյուրն անգամ հեգնեց. «Ոմանց թվում է, թե Սահմանադրությունը «ծխամատյան» է, ինչ իրենց «գլխով» անցել է, պիտի գրեն»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ