Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինչո՞ւ ԱՄՆ-ը ՏՏ ոլորտի մասնագետներին վիզա չի տալիս

Ինչո՞ւ ԱՄՆ-ը ՏՏ ոլորտի մասնագետներին վիզա չի տալիս
11.03.2016 | 10:45

Հայաստանում շուտով հնարավոր է նոր շարժում ձևավորվի, որի պատճառն ԱՄՆ-ի դեսպանատան անհասկանալի քաղաքականությունն է։ Պարզվում է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ԱՄՆ-ի համար «վտանգավոր» է դարձել։ Մեր տեղեկություններով, ՏՏ ոլորտի մասնագետներին, ղեկավարներին, հայ-ամերիկյան որոշ ընկերությունների ներկայացուցիչներին դեսպանատունը վիզա չի տալիս, և բազմաթիվ նախագծեր տապալվում են։ Պարզ չէ՞, որ այս անտրամաբանական քայլի պատճառով վնաս են կրում և՛ Հայաստանը, և՛ Միացյալ Նահանգները։
ԱՄՆ-ի դեսպանատան այս քաղաքականությունը ոլորտի մասնագետների շրջանում ըմբոստության մեծ ալիք է բարձրացրել։ Մեր տեղեկություններով, այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ասուլիս է հրավիրելու, որպեսզի հարցը բարձրացնի և բացատրություններ պահանջի խնդրի առնչությամբ։ Տեխնոլոգիական զարգացումներին մեծ հարված հասցնող այս քաղաքականության իմաստը ոլորտի մասնագետները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ