ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հայրենի կառավարությունները երբևէ մտածե՞լ են

Հայրենի կառավարությունները երբևէ մտածե՞լ են
10.05.2016 | 17:57

Քառօրյա պատերազմից հետո շատ հարցեր վերանայելու կարիք կա, սակայն հարկավոր չէ ինչ-ինչ դեպքերում ծայրահեղության հասնել: Այդպիսի դեպքերից մեկն էլ այն է, որ ոմանք պնդում են, թե պետք է թուրքական ապրանքի ներկրումից հրաժարվել: Իհարկե, հայրենասիրական հարթությունում հարցը դիտարկելով, ոչ մեկը հակառակը չի պնդի, բայց... երբ խնդրին տնտեսական տեսանկյունից ես մոտենում, հասկանում ես, որ դրանից ավելի շատ մենք ենք վնաս կրելու, քան Թուրքիան:

Նախքան թուրքական ապրանքներից հրաժարվելը, պետք է Հայաստանում համապատասխան արտադրություն ստեղծել, հայրենական արտադրություն: Անցնող տարիներին հայրենի կառավարությունները երբևէ մտածե՞լ են այս ուղղությամբ: Հնարավոր է, որ մտքով «անցկացրել» են, բայց իրական որևէ քայլ ձեռնարկե՞լ են: Այսօրվա մեր տնտեսության վիճակը սպառիչ պատասխան է տալիս այս հարցին: Անշուշտ, ոչ:
Այս օրերին բազում տնտեսագետներ անդրադարձան խնդրին ու հանգամանորեն նշեցին, թե ինչ տնտեսական կորուստներ կարող է ունենալ Հայաստանը: Այսօր այս մասին խոսել է նաև տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Չկա չարիք առանց բարիքի: Ի վերջո, հասկացանք, որ բոլոր պարագաներում նոր շեշտադրումներ ու մոտեցումներ են պետք` ուղղված մեր պաշտպանությանը, տնտեսական զարգացմանը»,- փաստել է Բոստանջյանը` հավելելով, որ ապրիլյան ռազմական գործողությունները բացասական ազդեցություն ունեցան տնտեսության վրա:


Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներկրումից հրաժարվելուն, տնտեսագետն ընդգծել է. «Հայաստանն այսօր սպառում է թուրքական այնպիսի ապրանքներ, որոնք մենք էլ կարող էինք արտադրել` ապահովելով աշխատատեղեր, եկամուտներ: Այնպես է ստացվել, որ ազատ մրցակցության բացակայության և մի շարք այլ հանգամանքների պատճառով բազմաթիվ ապրանքների արտադրությունը մղվել է հետին պլան: Բազմաթիվ ապրանքների սեփական արտադրությունն ունենալու պոտենցիալ հնարավորություններ կան: Իսկ ընդհանրապես կտրուկ հարց դնել, թե մի երկիրը մեզ համար ցանկալի է, մյուս երկիրը ցանկալի չէ, եկեք ապրանքափոխանակություն չիրականացնենք, ճիշտ չէ: Կտրուկ քայլերը դիմացի երկրին չեն վնասի, կարող են վնասել մեր սպառողներին»,- բացատրել է Վարդան Բոստանջյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ