ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

ԵՄ համաձայնագրի երեսից տուժեց նախաձեռնությունը

ԵՄ համաձայնագրի երեսից տուժեց նախաձեռնությունը
29.11.2017 | 19:46

Այսօր, ինչպես կանխատեսելի էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության՝ Հայաստանի մասով ԵԱՏՄ պայմանագիրը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծին: Այն լիագումար նիստի օրակարգ կմտնի բացասական եզրակացությամբ: ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո այս թեմայի շոշափումը, խորհրդարանական լսումները կարծես մի տեսակ ստվերեցին դրանց կարևորությունը, և արձագանքներն էլ բավական թույլ ստացվեցին:

Էյֆորիայի մեջ հայտնված իշխանությունն այնպիսի մթնոլորտ ստեղծեց երկրում, որ հազիվ թե շատերին հետաքրքրեր «Ելքի» նախաձեռնությունը: Արդյունքում տուժեց նախաձեռնությունը, այն առումով, որ, անկախ ամեն ինչից, պետք է քաղաքական օրակարգում այս հարցը հայտնվեր, որպեսզի այդ միության խնդիրները բարձրացվեին և քննարկման թեմա դառնային: Կար ևս մեկ հանգամանք. ԵԱՏՄ-ին, առաջին հերթին, Ռուսաստանին հայաստանյան ընդդիմության միջոցով (իշխանությունն էլ հնարավորության դեպքում կցանկանար ասել) ուղղակիորեն անհանգստացնող խնդիրներ է ցուցանվում: Սակայն ԵՄ-ի համաձայնագիրը այս առումով էլ խլացրեց ընդդիմադիրների ձայնը, քանի որ արտաքին այս իրադարձությունն ամենուր էր` և հայաստանյան, և միջազգային օրակարգերում ու լրահոսում:


Հետո մի տեսակ տպավորություն էր, թե Ռուսաստանն արդեն «ընկել» է, էլ ինչու են փորձում ընկածին «հարվածել»: Ասել է`այս հատվածում Ռուսաստանն ընկալվում էր պարտված, քանի որ Հայաստանը «դարի» համաձայնագիրը կնքեց և, ի վերջո, մի «գերկարևոր» փաստաթուղթ ստորագրեց ԵՄ-ի հետ, որին իբր դեմ էր Ռուսաստանը: Իսկ «Ելքն» էլ էս նեղ «մաջալին» բռնել ու Ռուսաստանին ավելի է կատաղեցնում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ