Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Նստելատեղն ավելի դժվար են զիջում, քան հայրենի հողը

Նստելատեղն ավելի դժվար են զիջում, քան հայրենի հողը
28.04.2024 | 06:55

Այսօր հանրային տրանսպորտում հետաքրքիր իրավիճակի ականատեսն ու մասնակիցը եղա: Ավտոբուս բարձրացավ առողջական ակնհայտ խնդիր ունեցող մի մարդ: Արդեն իսկ հարմարավետ տեղավորված երիտասարդներից որևէ մեկը անգամ փորձ չարեց իր տեղն այդ մարդուն զիջելու։ Ես մի կերպ համոզեցի, որ իմ տեղը նստի: Մեծ դժվարությամբ համաձայնեց ու նույնքան էլ դժվար նստեց։

Ինչպես ասում են, իրավիճակը կարելի էր զավեշտալի համարել, եթե այդքան ցավալի չլիներ: Ակամայից մտածեցի, որ այս իրողությանը հասել ենք մտավորականության միասնական ապիկարության պատճառով։ Ի՞նչ է տեղի ունեցել մեր հավաքական գիտակցության հետ, ինչո՞ւ է մեր մեջ բացակայում հանրային մտածողությունը, առավել ևս` հոգևոր մշակութային մարդը։ Եվ մի՞թե այսպիսի մարդկանց հավաքական գործունեության բացակայությունն ու համակարգից շեղվելը չեն մեզ պատուհասած աղետների պատճառը։ Վերջապես ե՞րբ պիտի հասկանանք ու կանգ առնենք, ե՞րբ պիտի գիտակցենք, որ չափազանց բնական երևույթ է մեր տեղը կարիքավորին, դիրքը արժանավորին զիջելը: Գիտակցենք, որ աթոռը չպետք է դառնա կյանքի նպատակ, այլ կառավարելու և հանրությանը սպասարկելու հնարավորություն` հանուն հայրենիքի շենացման:
Թե չէ ստացվում է, որ նստելատեղն ավելի դժվար են զիջում, քան հայրենի հողը։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ