Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Մի կողմից՝ Չինաստանին ուղղված ակնարկ, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ սակարկության հնարավորություն

Մի կողմից՝ Չինաստանին ուղղված ակնարկ, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ սակարկության հնարավորություն
01.08.2025 | 17:12

Շատերն ասում են, թե Սյունիքը վտանգված է, մեզ պետք է նոր Նժդեհ, պայքարող ոգի, չգիտեմ ինչ։ Իսկ ես շարունակում եմ պնդել, որ մեզ պետք է Ալեքսանդր Մյասնիկյան, մարդ, ով Հայաստանը անցնցում կտեղավորի ձևավորվող աշխարհաքաղաքական բովանդակության մեջ, մարդ, ով քաղաքականության բովանդակությունը <<ցանկալիի-անցանկալիի>> տիրույթից կտեղափոխի <<հնարավորի-անհնարի>> տիրույթ։

Հիմա Հայաստանն ընթանում է աշխարհաքաղաքականության հոսանքին հակառակ, որտեղ իրագործելի քաղաքական լուծումներ չկան, ինչպիսին, օրինակ, <<խաղաղության խաչմերուկի>> անվան տակ միջանցքի արտապատվիրակումն է եվրոպացիներին։

Հայաստանի իշխանավորները, <<հեղափոխությունից>> ի վեր, երկիրը Չինաստանը ԵՄ-ին կապող ճանապարհի վրա են ցանկանում տեղավորել, ինչը աշխարհաքաղաքական ներկա պայմաններում պարզապես անհարմար է։

ԱՄՆ-ի հիմնական հակառակորդը Չինաստանն է, որքան էլ հայ <<ամենագետները >> փորձում են Ռուսաստանը համարել հիմնական հակառակորդ։ Որքան էլ պարադոքսալ հնչի, Միացյալ Նահանգներում հասկանում են, որ դարպասները Չինաստանի առջև հնարավոր չէ փակել՝ առանց Ռուսաստանի օգնության։ Մեծ հաշվով, այսօր տեղի է ունենում հենց հետևյալը` ԱՄՆ-ը Ռուսաստանի օգնությամբ փակում է Չինաստանից-ԵՄ տանող դարպասները, զուգահեռաբարէ այլընտրանքից զրկված ԵՄ-ին հպատակեցնում։

Հիշեցնեմ պարզապես, որ Չինաստանից ԵՄ գնացող ճանապարհներից մեկը պետք է անցներ Ուկրաինայով, որը փակված կարելի է համարել, մյուսը` կասպիական ավազանից Հայաստանով և Թուրքիայով։ Պատահական չէ, որ հենց ամերիկացիներն առաջինը բարձրաձայնեցին ճանապարհի հսկողությունն իրականացնելու պատրաստակամության մասին։ Սա, մի կողմից, Չինաստանին ուղղված ակնարկ էր, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ սակարկության հնարավորություն։ Չինաստանում էլ, որպես չարյաց փոքրագույն, կնախընտրեն ճանապարհի ռուսական հսկողությունը։

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ներդաշնակ հիստերիան էլ է կապված տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության անխուսափելիության հետ։ Չեմ բացառում անգամ, որ առաջիկա սեպտեմբերին Պեկինում Պուտինը, Թրամփն ու Սին գան կառուցակարգային ու ֆունկցիոնալ խորհրդավոր պայմանավորվածությունների։

Հ. Գ. Չարենցը Մյասնիկյանի մահից տարիներ անց գրել է.

Նայիրյան արև՜ն էր քո մեջ՝ լենինյան հրով

ճառագած,

Կործանվող մեր երկրի համար դու եղար

փրկության առագաստ։-

Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա․-

Նայիրյան արև՜ն էր քո մեջ՝ լենինյան հրով

ճառագած։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ