ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Ադրբեջանական «դատավարությունները», մարդկանց ձերբակալությունից մինչև դատական նիստեր, հիմնված են կեղծիքի և խաբեության վրա

Ադրբեջանական «դատավարությունները», մարդկանց ձերբակալությունից մինչև դատական նիստեր, հիմնված են կեղծիքի և խաբեության վրա
16.07.2025 | 11:06

ՀՀ իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի ջերմ հարաբերությունների ֆոնին Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով «դատավարությունը»:

Ընդ որում, երբ մենք խոսում ենք կեղծ դատավարության մասին, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն առ այս պահը 23 հայի մասին է հաստատում տվել, ու դա այն դեպքում, որ 2020 թվականի պատերազմից հետո սոցիալական ցանցերով ու զանգերով հաստատվել է տասնյակներով ավելի մեծ թվով մարդկանց գտնվելն Ադրբեջանի վերահսկողության տարածքներում:

Ադրբեջանական «դատավարությունները», մարդկանց ձերբակալությունից մինչև դատական նիստեր, հիմնված են կեղծիքի և խաբեության վրա, ու պատահական չէ, որ նույնիսկ դատական արձանագրություններն են կեղծվում, ինչի մասին վերջին շրջանում առավել ակտիվ է խոսվում:

Սրանք էստեղ խոսում են կառուցողականության ու լավատեսության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3153

Մեկնաբանություններ