Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Նոր բռն­կում­ներն ու մշա­կույ­թը

Նոր բռն­կում­ներն  ու մշա­կույ­թը
13.03.2020 | 03:26
Թա­գա­վա­րա­կի (կո­րո­նա­վի­րու­սի) նոր բռն­կում­նե­րը Հա­յաս­տա­նում նոր մար­տահ­րա­վեր­ներ են են­թադ­րում: Թվում էր` մեր «հյու­րըն­կալ» երկ­րում ա­հագ­նա­ցող վի­րու­սը ա­նե­լիք չու­նի: Մեկ-եր­կու օր դա­տարկ­վե­ցին փո­ղոց­նե­րը, մեկ շա­բա­թով փակ­վե­ցին ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, ու ան­ցանք բնա­կա­նոն կյան­քի: Մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը կա­ռա­վա­րու­թյու­նից հրա­հանգ չս­տա­նա­լով՝ այդ օ­րե­րին շա­րու­նա­կե­ցին ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը:
Աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում թա­գա­վա­րա­կի տա­րած­ման պատ­ճա­ռով տա­րես­կզ­բից փակ­վում, հե­տաձգ­վում կամ չե­ղարկ­վում են հան­րա­յին տա­րածք­նե­րում անց­կաց­վե­լիք մեծ թվով մի­ջո­ցա­ռում­ներ՝ գր­քի մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­ներ, ցու­ցա­հան­դես­ներ։ Թան­գա­րան­ներն ու պատ­կե­րաս­րահ­նե­րը փա­կում են ի­րենց դռ­նե­րը, ան­գամ ա­նո­րոշ ժա­մա­նա­կով փակ­վել էր Ֆրան­սիա­յի Սուրբ Լյու­դո­վի­կոս Ֆրան­սիա­ցու տա­ճա­րը (նման նա­խազ­գու­շա­կան մի­ջոց­ներ էին ձեռ­նարկ­վել քա­հա­նա­յի հոս­պի­տա­լա­ցու­մից հե­տո): Ի դեպ, Լոն­դո­նի, Լայպ­ցի­գի և Բո­լո­նիա­յի գր­քի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես­նե­րին մաս­նակ­ցե­լու էր նաև Հա­յաս­տա­նը: Ա­ռա­ջին եր­կու­սը չե­ղարկ­վել են, վեր­ջի­նը՝ Բո­լո­նիա­յի ման­կա­կան գր­քի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սը, հե­տաձգ­վել:
Այն, որ մար­դիկ սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ հնա­րա­վո­րինս ինք­նա­մե­կու­սաց­վում են, խու­սա­փում հան­րա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րից, ան­գամ սահ­մա­նա­փա­կում են ան­հա­տա­կան շփում­նե­րը, գու­ցե և խե­լա­միտ է: Կփակ­վե՞ն դպ­րոց­ներն ու ման­կա­պար­տեզ­նե­րը, կանգ կառ­նի՞ մշա­կու­թա­յին կյան­քը, կա­մա­յա­նա՞ն փո­ղոց­նե­րը, պարզ կլի­նի ա­ռա­ջի­կա­յում:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ