1917 թվականին, Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքի մերձակայքում, հովվություն անող Լուսիային և նրա երկու զարմիկներին, Աստվածամայրը երևաց։ Այդ ժամանակ Լուսիան 10 տարեկան էր։ Լուսիան Տիրամորից ուղերձ ստացավ՝ հայտնելու ամբողջ աշխարհին։ Աստվածամայրը զգուշացրեց աշխարհի վրա եկող մեծամեծ արհավիրքների մասին։ Եվ որ՝ Արմագեդոնի կործանումը 2025-ին տեղի կունենա։ Լուսիան ուղերձը հայտնեց Հռոմի պապին, որը կարդալուց հետո որոշեց չհանրայնացնել՝ վախենալով, թե աշխարհում խուճապ կառաջանա:
Սակայն շատերին հայտնի դարձավ, որ Աստվածամայրը երևում է երեք փոքրիկ հովիվներին, խոսում նրանց հետ։ Եվ ամեն տեղից հավատացյալ, թե անհավատ մարդիկ եկան հավաքվեցին, թվով մոտ 70 000 հոգի, երբ իմացան, որ Աստվածամոր և երեխաների հաջորդ հանդիպումը լինելու է՝ 1917 թվականի հոկտեմբերի 13-ին և Տիրամայրը նշան է ցույց տալու հավաքված հանրությանը։
Այդ օրը Սրբուհին մեծաթիվ հավաքվածների առաջ «Արեգակի հրաշքը» ցույց տվեց, որպեսզի իր ուղերձին հավատան։ Արեգակը հանկարծ սկսեց հոլի նման պտտվել ինքն իր շուրջը։ Եվ ապա՝ ընկնել, այդպես ամենքին մատնելով սարսափի, ապա և կարգավորվեց, վերադարձավ իր բնական դիրքին։ Եվ ժամանակակից շատ ականատեսներ, գիտնական այրեր՝ այդ մասին իրենց հուշերում նկարագրեցին։
Եվ երբ Հռոմի պապը վախեցավ ուղերձը հանրայնացնել, այդ ժամանակ Սրբուհի Կույսը Լուսիային ասաց.
«Մի՛ վախեցիր լայնորեն տարածել, սիրելի՛ս: Ես Երկնքի Մայրն եմ, ով խոսում է ձեզ հետ և ջանադիր եղիր, որ ուղերձը ողջ աշխարհում հանրայնանա: Եվ տարածելիս էլ պիտի հանդիպեք մեծ դիմադրությունների: Թող լսեն, թող նախապես իմանան, որ մարդկանց մեղքերը, որքան էլ ջանան թաքցնել, բացահայտվելու են: Նրանք լավ է, չուշանան թողություն խնդրել այն մեղքերի համար, որոնք գործել են, և նրանց համար, որոնք կարող են գործել:
... Մեծ պատիժ է սպասվում ողջ մարդկությանը, մանավանդ, 21-րդ դարի երկրորդ կեսին: Մարդկությունը հանցանք է գործել և ոտնահարել կյանքի այն պարգևը, որ Աստված է տվել: Այդ օրերին աշխարհում ոչ մի տեղ կարգուկանոն չի լինելու, չար Սատանան իշխելու է պետական ամենաբարձր աստիճաններում, և նրա հետևորդներն են որոշելու գործողությունների ընթացքը, ամենուր ատելություն և վրեժ է քարոզվելու: Նրա առաջնորդությամբ պատրաստվում են մահացու զենքեր, որոնք կարող են ոչնչացնել աշխարհը՝ րոպեների ընթացքում: Մարդկության կեսը կարող է սարսափելի եղանակով ոչնչանալ: Կրոնական կարգերի միջև հակասություններն ու տարաձայնությունները ավելանալու են:
Աստված դարձի չեկող մարդկության վրա թույլ պիտի տա բոլոր բնական երևույթները, ինչպիսիք են՝ ծուխը, կարկուտը, ցուրտը, ջուրը, հրդեհը, ջրհեղեղը, երկրաշարժերը, համաճարակները, անբարենպաստ եղանակը, ահռելի աղետները և ծայրահեղ ցուրտ ձմեռները, որպեսզի պատիժներով քիչ-քիչ երկիրը մաքրվի: Լինելու են անբժշկելի հիվանդություններ, մարդիկ ծաղրելու են սրբերին և Եկեղեցուն: Վերահսկողության բացակայության պատճառով՝ մարդիկ սպանելու են իրար, և շատերը կտուժեն:
Որոշ բնական երևույթներ տեղի կունենան մինչև 2025 թվականը, իսկ հետո կշարունակվեն ավելի մեծ հաճախականություններով և ավելի մեծ ավերածություններով, կլիման հանկարծ կփոխվի եղանակային ծայրահեղ պայմանների: Չապաշխարողները չեն գոյատևի, նրանց պակասում է իրենց հարևանի հանդեպ բարեգործությունը, նրանք չեն սիրելու միմյանց, ինչպես իմ Որդին՝ Հիսուսը սիրեց նրանց:
Շատերը կցանկանան լինել մահացածների շարքում, միլիոնավորները կկորցնեն իրենց կյանքը՝ վայրկյանների մեջ, իսկ մյուսները շատ կտառապեն, կյանքի նոր-խաբող ձևեր կգան և ավելի կնպաստեն կործանմանը։ Երկրագնդի վրա եկող պատիժները անպատկերացնելի են՝ իրենց ահռելիությամբ, բայց հաստատապես գալու են։ Աստված օգնում է աշխարհին, բայց նա, ով չի խոստովանում և ընդունում Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսի Փրկչական առաքելությունը մարդկության համար, պիտի կործանվի, քանի որ շատերը մեջքով են շրջվելու իրենց Փրկչին՝ Քրիստոսին...
...Հայր Օգոստինոսը, որ բնակվում էր Ֆաթիմայում, Պողոս VI պապից թույլտվություն ստացավ այցելել Լուսիային:
Լուսիան արցունքն աչքերին նրան ասաց.
«Հայր, Աստվածամայրը մարդկությանը սպասվող արհավիրքների համար՝ շատ տխուր է, որովհետև ոչ ոքի չի հետաքրքրում 1917 թվականի մարգարեությունը, մարդիկ չեն ուզում իմանալ այս մարգարեության զգուշացումների մասին, և մինչդեռ մենք լավ ենք՝ նեղ ուղին ընտրելով, չարերը քայլում են լայն ճանապարհով, որը նրանց ու նրանցով խաբված-գայթակղվածներին տանում է ուղիղ կործանման, և ես վստահ եմ Տիրամոր տված այն հայտնությանը, որ այդ պատիժը կգա՝ 2020 թվականից սկսյալ և այն կգա հաստատուն ուժով: Շատ հոգիներ կարող են կորչել և շատ ազգեր ու պետություններ կվերանան երկրագնդի երեսից, աշխարհը կարող է ընդմիշտ կորցնել, եկել է ժամանակը, որ բոլորը փոխանցեն Աստվածամոր այս պատգամը իրենց ընտանիքներին, ընկերներին և ամբողջ աշխարհին: Մենք (2020թվականից) մոտենում ենք կաևոր դեպքերի սկզբի վերջին րոպեին։
Երբ ամենուրեք խաղաղության և անվտանգության մասին է խոսվում, բայց գործնականորեն ատելություն է քարոզվում և պատիժը անխուսափելիորեն կգա: Վայրի պատերազմ կսկսվի և մարդկությանը կտանի միջուկային ոչնչացման: Այս պատերազմը կարող է ոչնչացնել ամեն ինչ:
Այնուհետև խավարը կիջնի 72 ժամ (3 օր) եւ երրորդ կողմը, որը կվերապրի այս 72 ժամվա մթությունից հետո, կհայտնվի արդեն նոր, ավելի վտանգավոր դարաշրջանում: Այդ օրը շատ ցուրտ գիշեր է լինելու, կեսգիշերից տասը րոպե առաջ (Պորտուգալիայի ժամանակով) և մեծ երկրաշարժը ցնցելու է երկիրը՝ ութ ժամ շարունակ:
Էլեգանտ մոմերի լույսը, երեք օր է տևելու, և ուրիշ ոչ մի լույս չի կարող շողալ... և հզոր երկրաշարժը մեծ վայնասունով է լինելու, և երկիրը 230 աստիճանով շրջվելու է, և հետո կվերադառնա իր բնականոն դիրքին: Այդ ժամանակ կիջնի ընդհանուր խավարը, որը կծածկի ամբողջ երկրագունդը: Բոլոր չար ոգիներն ազատ են արձակվելու, որպեսզի մեծ վնաս հասցնեն այն հոգիներին, ովքեր չկամեցան Քրիստոսին ընդունել ու դարձի գալ, խոստովանել և ապաշխարել, և ապրել... ամեն տեղ խավարը կտիրի և երկնքում կհայտնվի մեծ, խորհրդանշան խաչը, որն ամենքին կհիշեցնի, որ Աստծո Որդի Հիսուս Քրիստոսը Խաչելության արյամբ վճարեց՝ Իրեն հավատացող հոգիների փրկագնման համար: Եվ Աստվածամայրը Լուսիային և մեզ էլ՝ այս աղոթքն է սովորեցնում. «Ով Տեր Հիսուս, ների՛ր մեզ մեր մեղքերը, փրկի՛ր մեզ դժոխքի կրակներից և դրախտ հասցրու մոլորված բոլոր հոգիներին, և հատկապես նրանց, ովքեր ամենաշատն ունեն քո ողորմածության կարիքը»։
Լավերը, և նրանք, ովքեր քարոզում են Ֆաթիմայի Կույսի մարգարեությունը, չպետք է վախենան, բայց մյուսները կրելու են սուրբգրային նախազգուշացումները անտեսելու, Փրկչի պատվիրաններին դիմադարձելու, դրանք ուրանալու հետևանքները, երկրաշարժը պատճառ կդառնա երկրագնդի լայնածավալ կործանման, իսկ որոշ առանձին մասերի՝ լրիվ կործանման։ Եվ չարերը կօգտվեն մեծ արհավիրքներից, որպեսզի այլոց կործանման հաշվին, առուծախով՝ նյութապես ավելի հարստանան։
Ի՞նչ անել:
Քույր Լուսիան կրկնում է Սրբուհի Կույսի խրատը.
«Մի՛ լքեք ձեր տունը և ներս մի՛ թողեք օտարներին, որովհետև կգան նոր և անծանոթ մարդիկ, ովքեր սիրուն տեսք կունենան և ձեզ կասեն՝ միացեք նրանց, նրանց նոր ռասային և ապրելակերպին», սակայն նրանք քրիստոնյաներիս համար երբևէ ընդունելի չեն և չեն լինի: Այս նոր մարդիկ աշխարհի աղետից շահ ստանալու հետևից են վազելու ու այդպե՛ս են կործանվելու:
...Եվ Աստվածամայրն ուղերձում շարունակում է.
-Քույր Լուսիան հայտնում է այն, ինչ բացահայտվել է իրեն, որպեսզի դուք ևս իմաստուն կույսերի նման պատրաստվե՛ք և ո՛ղջ մնաք, ինչպես իմ բոլոր երեխաները, ովքեր նույնպես ընդունում են Իմ զգուշացումները։ ...Եվ Իմ Որդին, որ զատել էր իրեններին, կփակի Տան դռներն ու պատուհանները և չի կամենա լսել նրանց, ովքեր Տան ներսում, Իր մոտ չեն։ Եվ Իրեններին էլ կասի, մի՛ նայեք դուրս, որովհետև ահա Տիրոջ բարկությունն է կատարվում և պետք չէ, որ դուք տեսնեք դրսում մնացածների անտանելի տառապանքները:
«... Եվ նրանք, ովքեր այժմ լռեցնում են մարգարեությունները, պատասխան են տալու իրենց տգիտությամբ կորցրած հոգիների հսկայական քանակի համար»։
Հրապարակման պատրաստեց
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ