Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սվիտալսկին էլ թաքուն ընդդիմադիր է եղել

Սվիտալսկին էլ թաքուն ընդդիմադիր է եղել
22.07.2019 | 21:36

Այսօր ԵՄ պատվիրակության հեռացող դեսպանը հրաժեշտի ասուլիս է տվել: Ընդհանրապես կարծես Արևմուտքի դեսպաններին մոտ ավանդույթ է դարձել հեռանալուց այնպիսի հայտարարություններ անել, որ դիվանագիտական առաքելության ողջ ընթացքում չես կարող անգամ դրա մասին ակնարկներ լսել: Բոլոր իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ հաստատած Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարել է. «Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են: Կարծում եմ՝շատ կարևոր է սովորական քաղաքացիների համար, որ ձերբազատվել են այն զգացումից, որ երկրում կան օրենքից վեր մարդիկ: Դա ավարտվել է, բայց անպատժելիության վերացումն ու օրենքի առաջ հավասարությունն առաջին քայլն է»:
Նախորդ իշխանության ժամանակ էլ Սվիտալսկին ոգևորված խոսում էր նաև նրանց քայլերի մասին, նրանց հասցեին երբեք չէիր լսի քննադատող մի խոսք: Հիմա բլբուլ է կտրել, չլինի՞ Սվիտալսկին էլ էր Սերժից վախենում: Կամ այդ ո՞ւմ է ԵՄ դեսպանն ակնարկում, ով է օրենքից վեր եղել: Հետաքրքիր է, օտար երկրի դեսպանի արդյոք լիազորությունների մեջ է մտնում նույն իշխանությունների հետ տարիներ շարունակ բարեհաջող համագործակցել, տալ-առնել, նրանց հեռանալուց հետո խոսել օրենքից վեր մարդկանց մասին: Կարո՞ղ է, ԵՄ թաքուն ընդդիմադիր դեսպան ենք ունեցել, չենք իմացել: Բան ուներ ասելում, թող այն ժամանակ ասեր, հեռանալուց այդ մասին ակնարկելը ո՞րն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ