«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Իրավիճակը փրկելու գործիքներ դեռ կան, և փրկության բանալին սովորական քաղաքացու ձեռքին է

Իրավիճակը փրկելու գործիքներ դեռ կան, և փրկության բանալին սովորական քաղաքացու ձեռքին է
25.05.2026 | 16:08


Եթե ավելի կոնկրետ ու առարկայական՝ ռեալ պոլիտիկի տեսանկյունից հետխորհրդային երկրները Արևմուտքին առհասարակ հետաքրքրել են երկու հիմնական բաղադրիչների մասով. դա ՌԴ-ի դեմ պայքարում նրանց օգտագործելն է և այդ երկրներում ռազմավարական հումքային ռեսուրսների առկայությունը:

Ու ամենևին կարևոր չէ, թե այդ գործակցության, իսկ փաստացի օգտագործված լինելու վիճակի արտաքին փաթեթավորումը ինչ է՝ դեմոկրատիայի տարածու՞մ, թե՞, ասենք, ահաբեկչության դեմ պայքար, դրանից իրերի բովանդակությունը չի փոխվում:

Միամտություն է կարծել, թե այս ամենը «Արևմուտքի տակ պառկելու հակված պետությունների» ղեկավար կազմերը, էլիտաները չգիտեն կամ չեն հասկանում: Ուղղակի անհատական կաշառքները, ինչ-որ արտոնություններ, շանտաժի միջոցները, անձնական կյանքի հեղինակազրկող ինֆոմացիաների տիրապետելը արդյունավետ գործիքներ են և «օգնում» են այդ էլիտաներին սեփական երկրների ապագան դնել ոչնչացման սեղանին:

Նախկինում՝ Վրաստանը, ներկայումս՝ Ուկրաինան, Մոլդովան դրա դասական օրինակներն են. ի՞նչ մնաց այդ պետություններից՝ բացառապես արտաքին փաթեթավորում, առանց բովանդակության: Նրանք դարձան оренда-ով վերցված պետություններ. պետություններ, որ բացահայտ կառավարվում են դրսից՝ ընդդեմ Ռուսաստանի ...

Այսօր, ի «շնորհիվ» Ն. Փաշինյանի, Հայաստանն է ընտրել այդ ինքնաոչնչացման ուղին. եթե Ուկրաինան, ասենք, մի քիչ ավելի հետաքրքիր էր ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, ուներ ՀՀ-ի համեմատ աննախադեպ ծավալի ռեսուրսներ ու բանակ, ապա մեր դեպքում առճակատումը ռուսների հետ կատաստրոֆիկ է լինելու ինչպես պետականազրկման, այնպես էլ կենցաղային հայի գոյության, զրկանքների առումով: Մարդիկ ապրելու են ֆանտաստիկ ՎԱՏ:

Տնտեսապես, ռազամտեխնիկապես, անվտանգային առումով համապարփակ կախված լինելով ՌԴ-ից՝ Հայաստանը ՌԴ-ի դեմ աշխատելու իր ծառայություններն է առաջարկում Արևմուտքին և հատկապես դրա թրքական հատվածին:

Սա գեպոլիտիկ ինքնասպանություն է, որ մի անգամ արդեն ապրել ենք 20-րդ դարի սկզբին. այս անգամ մեզանից թաց հետք չի մնա: Սա է հարցը:

Սովորական քաղաքացին, ով այս ամենում ամենից խոցելին է, իր կաշվի վրա ամենակոշտ ձևով է զգալու նման քայլերի ողբերգականությունը: Այն, ինչի մասին ամեն օր ամենից տարբեր մակարդակներում զգուշացնում է ՌԴ-ն, դրանք առաջինը հարվածելու են հենց սովորական հային.

սակայն իրավիճակը լուծելու ու փրկելու գործիքներ դեռ, կարծես, կան, և դա հունիսի 7-ի ընտրություններին մեծ մասնակցությունն է ու ճիշտ ընտրությունը:

Իսկ ճիշտ ընտրությունը դա ընդդիմադիր 3 միավորներից որևէ մեկին ընտրելն է:

Ամենից շատ տուժելու է սովորական քաղաքացին, սակայն հենց նրա ձեռքում է փրկության բանալին. դա ընտրության գնալն է ու երկրին տեր կանգնելը:

Այս գիտակցումը մեզանում պետք է տարածել ու հասկանալ, որ այլ շանս չի լինելու ուղղակի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ