Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով»

«Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով»
30.05.2025 | 10:44

Փաշինյանի վերոնշյալ արտահայտությունները ոչ միայն անպատշաճ են պետական ղեկավարի մակարդակին, այլև վիրավորական են ազգային ու հոգևոր արժեհամակարգի նկատմամբ։

Երբ երկրի վարչապետը եկեղեցին ներկայացնում է որպես «չուլան»՝ աղբով լի տարածք, դրանով նա վիրավորում է հավատացյալների զգացմունքները։ Որը ոչ միայն հակասում է բարոյականությանն ու պետական պաշտոնյայի էթիկային, այլև պետք է իրավական հետևանքներ ունենա։

Քրեական օրենսգրքով «Հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելը» համարվում է հանցագործություն։

Այս դրույթով, ի թիվս այլ հոդվածների, Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի պատասխանատվության։

Փաշինյանին հորդորում եմ նախ մաքրել այն աղբը, որը նիստեր է անում կառավարությունում, և սկսել հենց իրենից։ Այսինքն՝ նախ նկատել իր աչքի գերանը, ապա՝ ուրիշի աչքի փուշը։

Դեռ Ավետիք Իսահակյանն իր անմահ բանաստեղծությամբ զգուշացրել էր․

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ

Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար,

Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=680893598047172

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ