ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
03.12.2013 | 11:14

...թե որոշ շրջանակներում խիստ մեծ տարակուսանք է առաջացրել ՀՅԴ «լայնամասշտաբ» ոգևորությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի առնչությամբ արտահերթ ԱԺ նիստ հրավիրելու խնդիրը: Նիստ հրավիրելու ձևաթերթիկն անխոնջ ու տքնաջան ստորագրման էր պատրաստում ՀՅԴ հավատավոր Արծվիկ Մինասյանը, և դա այն դեպքում, երբ տևական ժամանակ սոցապնախարարությունը և «կուտակային» փաթեթը գտնվել են դաշնակցական ընկերների, հատկապես ընկեր Արսենի` Համբարձումյան, հոգատար հովանու ներքո: Արծվիկ Մինասյանի գերակտիվությունը տեղյակները բացատրում են այն հանգամանքով, որ նա շատ մոտ է Հովիկ Աբրահամյանի հետ ոչ միայն ԱԺ-ում, այլև որ դասախոսում է ժողինստիտուտում, ուր խորհրդի նախագահը նույն ինքը` Հովհաննես Արգամիչն է, իսկ արտահերթ նիստը, ընդհանուր առմամբ, կառավարության և վարչապետի վրա ցեխ շպրտելու անչափ «լայնամասշտաբ» առիթ է:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ