ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
07.06.2019 | 00:18

...թե «Իմ քայլում» բավականին անհանգիստ վիճակ է, մանավանդ վարչապետ Փաշինյանի` դատարանների դռները փակելուց, սահմանադրական կարգը խախտելուց հետո։ Ի դեպ, նույն օրը ԱԺ միջանցքում միմյանց հանդիպած դատարանների դռները «փակած» երկու քայլարածներ, բավականին պատկառելի հանձնաժողովից, միմյանց հարցրել են. «Ի՞նչ կա, ոնց ես, դու էլ փակի՞ր»։ «Դե ոնց պտի լինեմ էսքանից հետո, հա՜ գնացի, սա անելու բան չէր։ Չգիտեմ ոնց ենք տակից դուրս գալու»: «Հա, բայց պետք է ժպտանք, ցույց տանք, որ ամեն ինչ օքեյ է»:

«Իմ քայլում» առանձին խոսակցության թեմա է նաև այն, որ սորոսականները չեն մասնակցել այդ ակցիային, քանզի «համապատասխան» գրասենյակից հրահանգ են ստացել չմասնակցել ոչ մի դեպքում, որովհետև «հետևանքները» հաշված են եղել բոլոր առումներով. նրանց գիտությամբ են միջազգային կառույցները վրա քշել առանց այն էլ Ռուսաստանին «սեր» խոստացող Փաշինյանի վրա: Ի դեպ, իմքայլականները կենդանական վախ ունեն Քոչարյանի վերադարձից. «Հետ եկավ` սաղիս փուռը կտա»,- բացահայտ ասում են նրանք։

Դիտվել է՝ 17988

Մեկնաբանություններ