ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Կյանքի որակի անկումը բերում է բարոյական նահանջի

Կյանքի որակի անկումը բերում է բարոյական նահանջի
06.06.2025 | 14:35

Մեր ժողովրդի անթաքույց հարգանքը թաղային ու ավելի բարձր հեղինակությունների և «շնորքով ու բաշարող տղերք» մականվանյալ թալանչիների նկատմամբ դիագնոզ է մեր հասարակություն կոչեցյալի համար։

Աշխարհը կառուցված է գլոբալ մրցակցության գաղափարի վրա, որտեղ օրենքի սահմաններում սեփական շահի համար մյուսների շահը անտեսելը, նրանց շրջանցելը, թյուրիմացության մեջ գցելը կամ պարզապես խաբելը բարձր մակարդակի, այսինքն մեծ քաղաքականության և մեծ բիզնեսի ամենօրյա կյանքի բուն էությունն է, որը մարդկության կողմից համարվել և համարվում է նորմալ։

Մի խոսքով, փաստորեն բարձր մակարդակի մրցակցային պայքարում բարոյական նորմերի հետին պլան մղվելը, լինի այն քաղաքականության մեջ, թե բիզնեսում, անհրաժեշտաբար ընդունելի երևույթ է, որով տարբեր ժողովուրդները, երկրներն ու պետությունները իրարից էականորեն չեն տարբերվում, եթե դա կարող են անել և նաև մարսել։

Բոլորովին ուրիշ է հարցի դրվածքը, եթե բարոյական նորմերը հետին պլան են մղվում սովորական կյանքում, այսինքն, դրա բուն իմաստը կազմող միջմարդկային հարաբերություններում, որտեղ իրար խաբելն ու «գցելը», ստորությունը, աննշան առիթով իրար վիրավորելն ու սպառնալը և այլն դառնում են սովորական բան և, նույնիսկ, հպարտության առարկա ու, ինչքան էլ զարմանալի թվա, դա նույնացվում է հասարակության մեջ ազդեցիկության չափի հետ։

Բացի դրանից, այս երևույթի ամենահասարակ դիտարկումն անգամ ասում է, որ ինչքան մեծ է ժողովրդի մոտ բարոյական նահանջը, այնքան ցածր է նրա կյանքի որակը։

Ըստ որում, ցանկացած պատճառով կյանքի որակի անկումը բերում է բարոյական նահանջի, որն էլ, իր հերթին, բերում է կյանքի որակի նոր անկման, և այս շղթայական պրոցեսը շարունակվելու տենդենց ունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2046

Մեկնաբանություններ