Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, բաց քվեարկությամբ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Տարին հավաքում է փեշերը։ Եվրասիական փորձագիտական ակումբը դեկտեմբերի 23-ին «Մետրոպոլ» հյուրանոցում հրավիրել էր տարեվերջյան ամփոփիչ նիստը, որ համատեղել էր «3 տարի ԵԱՏՄ-ում` ձեռքբերումներ ու հեռանկարներ» համաժողովի հետ։
2017-ը վերջանում է, և մի քանի օրից Նոր տարին կմտնի ձեր տուն` իր օրակարգով ու կարգուկանոնով։ Իտալացիները իմաստուն ժողովուրդ են, ավանդույթի համաձայն` նրանք ամեն Նոր տարի պատուհանից դուրս են նետում ավելորդ իրերը` տեղ բացելով նորի համար։
«Հասուն և կայացած ժողովրդավարական համակարգ կառուցելու ճանապարհին անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը»` Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ նախագահականում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել է Սյունիքի մարզ և ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացմանը: Նա շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և նախատեսվող աշխատանքներին:
2018-ը պատմական, մշակութային ու մարզական իրադարձությունների տարի է լինելու: Հարյուրավոր դեռ անհայտ դեպքեր կլինեն, որոնց մասին ոչ ոք չգիտի, բայց կան ծրագրված միջոցառումներ ու հոբելյաններ, որ ոչ ոք արդեն չի բեկանի:
ՈՒ այսքա՜ն տարբեր: Ամեն մեկը՝ իր բնավորությամբ: Յուրաքանչյուրը՝ սեփական խառնվածքով: Երեքով իրար հետ՝ մի ամբողջ աշխարհ, անհաշվելի գանձ, անպարփակ հարստություն:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...