BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
05.03.2013 | 11:58

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ

(1881-1934)

Ակներև սխալմունքներից մեկը, որը տանում է դեպի դատապարտում, տրտմություն, ոչ ճիշտ գնահատականների, այն միտքն է, որ այստեղ, մեր երկրի վրա, մինչև համընդհանուր դատաստանը և դատապարտելը կարող են լինել անթերի երևույթներ հենց մեր մեջ, ուրիշ մարդկանց, մարդկային հարաբերությունների մեջ։
Այդ դեպքում ինքդ քեզնից պահանջում ես լիակատար սրբություն և տրտմում ես` սեփական սրտում ամենանվիրական պահերին գտնելով անմաքրություն, սնափառություն, երկդիմություն, և չարանում ես` նկատելով մարդկանց մեջ, որոնց համարում էիր անբասիր, փոքրոգություն, խորամանկություն, ստություն. այդ ժամանակ հուսահատվում ես՝ նույնիսկ Աստծո եկեղեցում տեսնելով բաժանումներ, վեճեր, խանդ, նախանձ, մարդկային կրքերի սանձարձակություն։
Այնինչ «պիտի այդպես լինի», քանզի ամբողջ աշխարհը վարակված է մեղքով, վերևից ներքև անցնում են ապականության ահավոր մի ճեղքվածք և մահվան խոցը, և ոչ ոք ու ոչինչ զերծ չէ դրանցից։ Եթե ամենակատարյալ համայնքում՝ Քրիստոսի աշակերտների մեջ, կար Հուդան, ապա էլ ինչո՞ւ ենք սարսափում, որ մեր եկեղեցում գոյություն ունեն և սեփական փոքր Հուդան, և խոնարհ, ոգով լցված Հովհաննեսն ու հավատարիմ, գործունյա Պետրոսը. նրանք կան ամեն մի համայնքում։
ՈՒղղափառությունը շատերի համար դեռ միայն «աշխարհայացք» է։


Վստահություն կա, որ կատարվել են բոլոր մարգարեությունները, որ ժամանակները լրացել են, և մարդիկ մոտ են այն համաշխարհային կետին, որը կդառնա ոմանց համար սարսափելի մի աղետ, իսկ ուրիշների համար՝ անհամար ուրախություն։ Թվում է, թե այդ համոզվածությունն անխուսափելիորեն առաջանում է յուրաքանչյուր լարված կրոնական կյանքի պայմաններում հանկարծակի բացված, ավարտված անվերջության զգացումի տեսքով և երևի ներհատուկ է ամեն մի հզոր զգացման, լինի դա հուսահատություն, հավատի թռիչք կամ մարգարեական հափշտակվածություն։

Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 15679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
21.05.2025