Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով

Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով
14.03.2013 | 18:48

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:
«Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները եւ շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ եւ երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո եւ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու:
Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն եւ արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ:
Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարեւորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր եւ մեր նախորդների շրջանում` փոխադարձ այցերով, կրթական եւ բարեսիրական բազում ծրագրերով:
Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան եւ զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով` ի խնդիր մարդկության առջեւ ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջեւ երկխոսության եւ բարեկամության»…

Դիտվել է՝ 2228

Մեկնաբանություններ