ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

"Тигран, как жизнь?" - "Супер!"

"Тигран, как жизнь?" - "Супер!"
09.04.2013 | 19:57

ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ (նախկին պատգամավոր)
-Այսօր շատ եք հեռացել քաղաքականությունից, ինչո՞վ եք զբաղվում:
-Հիմա զբաղվում եմ իմ գործերով:
-Այսինքն` բիզնեսո՞վ:
-Այո:
-Քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունե՞ք:
-Չգիտեմ, նման որոշում չեմ ընդունել:
-Մի տեսակ շատ եք հեռու պահում Ձեզ քաղաքականությունից:
-Չէ, ամեն ինչ նորմալ ա, զբաղվում եմ իմ երեխաներով, ընտանիքով, գործերով:
-Ինչպեսի՞ խորհուրդ ունի այս օրը Ձեզ համար:
-Լավ օր ա, հաղթանակի օր ա:
-Գիտե՞ք, որ Ազատության հրապարակում ևս երդման արարողություն էր:
-Որ մենք ունենք էսօր դեմոկրատիա, ապազիցիան պետք ա լինի: Էդի նորմալ ա:
-Ժամանակին Դուք ռուս հայտնի աստղերին էիք Հայաստան բերում-տանում: Այդ «գործն» էլ եք թողե՞լ:
-Ոչ, էդ գործ չէ: Հույրերի միշտ էլ պատրաստ եմ ընդունել:
Այդ պահին Արզաքանցյանը մոտեցավ և ողջագուրվեց Ռուսաստանի պատվիրակության անդամների հետ, որոնցից մեկը հարցրեց. "Тигран, как жизнь?": "Супер!",-եղավ պատասխանը:
-Փաստորեն, Ձեր ռուս ընկերներին գտաք, էն որ երգչուհիներին «տանել-բերելու» հարցում օգնում են,-ասացի:
Արզաքանցյանը ծիծաղեց ու գոհ ասաց.
-Հա՛:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ