Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

«Մեծ շնաձկներին» կբռնե՞ն

«Մեծ շնաձկներին» կբռնե՞ն
22.04.2013 | 23:28

Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական-տնտեսական բավականին ակտիվ զարգացումներ են սպասվում: Մեր տեղեկություններով, հարկայինի «ուղտը» չոքելու է մեծ ու միջին գործարարների դռանը, և լայնածավալ ստուգումներ են սկսվելու նրանց օբյեկտներում:

Ամենաուշագրավն այն է, որ այս շրջապտույտի մեջ են հայտնվելու նաև այն չինովնիկները, ովքեր բիզնեսն ու պաշտոնը հրաշալիորեն համատեղում են: Այս համատեքստում, նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ պաշտոնյաների «պատիժներ» են սպասում, ընդհուպ` պաշտոնազրկում:
Արդյոք այս ամենը ձևական բնո՞ւյթ կկրի ու կսահմանափակվի մի քանի «մեծ շնաձկների» լուսանցք մղելով, պարզ կլինի իշխանությունների հետագա մարտավարությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ