Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բարեգործության մասին

Բարեգործության մասին
13.09.2013 | 11:08

Բարերարության դուռը բացելը դժվար է, բայց և դժվար է այն փակելը:
(ժողովրդական ասացվածք)

Հասարակութեան պարարտ և կուշտ անդամը մարդկային կյանք չի վարում, եթէ նա անցուցանելով իւր կեանքը բիւրավոր մեղաց տուռունքներով, յուր հոգւոյ աչքը փառամոլութեամբ և հարստահարութեամբ կուրացրած, աշխարհի անելանելի լաբիրինթոսի մեջ մոլորուած ծառայում է միմիայն իւր անձին և նրանից ծնած մի քանի անգործ, լիութեամբ և փարթամութեամբ շռայլացած արձակերեսան որդւոց համար է աշխատում, յայնժամ նա հասարակութեան կամ ազգային գործը հիմարութիւն և ցնորք է համարում:
ՈՒր չկա միաբանութիւն և անձնազոհութիւն, այնտեղ չկա և կատարեալ մարդկութիւն:
Խոհական և քանքարավոր անձինք փոքր բանով շատ մեծ գործեր են կատարում յօգուտ մարդկութեան, քան թէ կոյր բախտի որդիքը իւրեանց հարստութէնով:
Սարգիս ՎԱՐՇԱՄԵԱՆՑ, 1873 թ.

Մասնավոր ու հասարակական կարիքները, քաղցող ազգակիցների, հաճախ նույնիսկ հարազատ եղբայրների հառաչանքները, լքյալ որբերի երկարող ձեռքերը, հոգևոր հովվի կոչերը` օգնելու կարիքավորներին, մի խոսքով` այն ամենը, ինչ առնչվում է մերձավորների ճակատագիրը մեղմելուն, ամենևին նրանց չի հուզում, իսկ ոմանց ցինիզմը հասնում է այն աստիճանի, որ նրանք ծաղրուծանակով են վերաբերվում ցանկացած կարիքավորի ու աղքատի և այդպիսիներին համարում «ստորին տեսակի» մարդիկ:
Եթե նրանցից որևէ մեկն էլ հուշ է թողել իր մասին, ապա միայն բարեգործությամբ: Այդպիսիք համեմատաբար փոքրաթիվ էին և այն էլ հին ժամանակներում, երբ այդ մարդիկ ինչ-որ կրոնական զգացում ունեին: Իսկ այժմ, երբ նրանց սրտերից անհետացել են հավատը և բարի կամեցողությունը, անհետացել է նաև բարերարությունը: Իհարկե, կան բացառություններ, ինչպես օազիսը` մեռյալ անապատում, բայց հայերի հասարակական ու մասնավոր կարիքները հոգում են ոչ թե այդ բացառությունները, այլ նվազ ունևոր մարդկանց առատաձեռնությունը:
Մագդա ՆԵՅՄԱՆ, 1899 թ.

Թող հայ մանուկները «Հայր մերից» յետոյ սովորէն և յիշողութեան մէջ միշտ վառ, միշտ սուրբ պահէն մեր բարերարների անունները: Մեր թուլութեան, մեր վհատման և մեր յուսահատութեան ամենածանր րոպէներին յիշենք այդ անունները: Ազգը, որ տալիս է Լազարեաններ, Մանթաշեաններ, Ժամհարեաններ, Ղուկասեաններ, Գոգոյեաններ և ուրիշ շատ բարերարներ, ապրելու իրաւունք ունի, պիտի յաղթէ, ապրէ:
Գրիգոր ՉԱԼԽՈՒՇՅԱՆ, 1914 թ.

Հարստութիւնը անմահանալու ամենէն դիւրին մէկ միջոցն է, եթէ միայն այդ բախտավոր մարդիկ` հարուստները, գիտնան օգտուիլ այդ միջոցէն և խուսափին մոռացութեան և անեծքի այն ահավոր դատավճիռէն, որ հանրային նպատակներու համար քարսիրտ հարուստներու մահուան օրը կ’արձակուի:
Հրաչ ԵՐՎԱՆԴ, 1926 թ.

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 8139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ