Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կարող է՞ «մեռել» են

Կարող է՞ «մեռել» են
08.10.2013 | 01:09

ԲՀԿ-ում լռություն է՝ «խորունկ-խորհրդավոր»: Լինելով երդվյալ «մաքսամետ», բրյուսելյան իր այցով խաչ քաշելով սեփական իմիջի վրա, որպես դիվանագիտությանը քիչումիչ տիրապետող կուսակցություն, լինելով ԵԺԿ-ից մեկընդմիշտ «արտաքսված», ռուսամետի խոր համբավ ունեցող այս կուսակցության ձայնը այդպես էլ չլսվեց Մաքսային միության առնչությամբ։ Մինչդեռ, որպես քաղաքական միավոր, պարտավոր էր հստակ դիրքորոշում ունենալ, հայտարարությամբ հանդես գալ, ինչպես ընդունված է քաղաքական պրակտիկայում, ինչպես վարվեցին մնացյալ կուսակցությունները, մանավանդ որ ինքը խորհրդարանական երկրորդ ուժն է: Օրակարգում հայտնվեց հերթապահ բառերի փուչիկը, որպես հերթական «լո-լո», ինչպես միշտ, փաթեթավորված լինելով «իբրթեականության» գաղտնի շղարշով: Իբր թե, բան ունեն ասելու, բայց դեռ չեն ասում, բայց որ իրենք շատ կարևոր ասելիքներ ունեն, մի խոսքով, պետք է սպասենք, մինչև իրենց կարևոր բան ասելու տեղը սկսի աշխատել:
Նույնն էլ Զառա Փոստանջյանի պահով: Թե ինչ «կուլիսային, ենթակուլիսային» մտքեր ունեն այնտեղ, ինչ գործընթացների են մասնակից կամ ոչ մասնակից, չենք կարող ասել, բայց որ համավոր հարսի նման էլի լռել են ԲՀԿ-ում, դա նույնպես «արձանագրված» փաստ է:
Եվ դա այն դեպքում, երբ անգամ «Ժառանգությունն» է բլբուլ կտրել ու ասում` մենք չէինք անի այդպես, ԲՀԿ-ում լռություն է` խորունկ-խորհրդավոր:
Բայց և խիստ հասկանալի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ