Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Իրանում թանկացել է բենզինը

Իրանում թանկացել է բենզինը
26.05.2015 | 16:58

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօրվանից երկրում մեկ լիտր բենզինը կվաճառվի 34 ամերիկյան ցենտին համարժեք ռիալով՝ նախկին 24 ցենտի փոխարեն։ Բարձրացվել է նաև դիզվառելիքի գինը։ Բենզինի գնի բարձրացումը պայմանավորվում է պատժամիջոցների հետևանքով երկրի առջև ծառացած ֆինանսական խնդիրներով։

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ