ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հողը նրանն է, ով այն պահում է

Հողը նրանն է, ով այն պահում է
03.09.2024 | 09:14

Արցախի հանձնումը, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, եղել է բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով, հրապարակային:

Մնացածը լոլո է, ներկայացում, պաթոս, անձնական քաղաքական դիվիդենտ հավաքելու գործընթաց, կանխիկ փող յուրացնելու, վարկ ջրելու վիճակ և այլն:

Իրավիճակի արդարացման կամ արդյունավետ քայլ չանելը հիմնավորելու համար սկզբում ընտրվեց «իբր չեն հասկանում, ինչ է կատարվում»-ը, թե բա՝ սա տգետ է, չի հասկանում, ինչ է անում, հետո, երբ ընկալվեց, որ էդ թեզը ակնհայտ ծիծաղելի է դարձել, օրակարգը փոխեցին, թե բա՝ սա դավաճան է:

Հետո սկսվեց քննարկումը, թե հատկապես ո՞ր հարցերում է դավաճան, որ հարցում կոնկրետ ի՞նչ խտության ու մասշտաբի դավաճան է, ի՞նչ ծավալի, ի՞նչ շերտավորման:

Ապա սկսվեցին դավաճանի վրա գեղարվեստաթատերական բնորոշումներով հանրային ռեյտինգ հավաքելու պոետիկ տեքստերը, գրառումները, տեսանյութերը:

Հողը նրանն է, ով այն պահում է. ով չի պահում, նրա ձեռքից ամեն բան վերցնում են, սրբապղծում:

Ամեն բան շատ պարզ է ու ակնհայտ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 4503

Մեկնաբանություններ