ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Բաց են թողնվել ստերիլիզացված թափառող կենդանիներ

Բաց են թողնվել ստերիլիզացված թափառող կենդանիներ
03.06.2016 | 14:10

Հունիսի 2-ին «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ աշխատակիցները Երևանի Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջանների տարբեր հատվածներում բաց են թողել ընկերության կողմից ստերիլիզացված 35 շներ։ Նշենք, որ «Յունիգրաֆ իքսը» թափառող կենդանիների դեմ պայքար իրականացնում է Երևանի քաղաքապետարանի պատվերով։ Ստերիլիզացված կենդանիները նաև պատվաստվում են մի շարք հիվանդությունների դեմ։


Թափառող կենդանիների ստերիլիզացումը և բաց թողնումը նպաստում է մայրաքաղալում թափառող կենդանիների թվի նվազմանը։

Դիտվել է՝ 3042

Մեկնաբանություններ