ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՀՅԴ-ն դեռ «հին» կռիվ ունի

ՀՅԴ-ն դեռ «հին» կռիվ ունի
03.03.2017 | 17:05

«Եթե պատերազմը դադարելու արագ ձև ենք որոնում, դրա հեշտ ձևը հանձնվելն է: Եկեք հանձնվենք, ասենք՝ Ադրբեջանը սա է ուզում, տանք իրեն, որպեսզի բավարարենք նրա քմահաճույքները, հասնենք խաղաղության: Այդ քաղաքական ուժի այս թեզը նորություն չէ։ Ժամանակին էլ առաջին նախագահը հրաժարական տվեց այդ պատճառով, որովհետև գնում էր այն ճանապարհով, որը կարճ խոսքով նշանակում էր տարածքներ՝ խաղաղության դիմաց»,- այսօր, անդրադառնալով ՀԱԿ-ի կարգախոսին, հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հընթացս հավելելով, որ խաղաղությունը միակողմանի չի կարող լինել: Պատգամավորը նաև ընդգծեց, որ ՀԱԿ-ի այս թեզն այն ժամանակ էլ մերժեց ժողովուրդը, իսկ ՀՅԴ-ն, դրա դեմ պայքարելով՝ բանտում հայտնվեց։


Մի կողմ թողնենք ՀՅԴ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի վաղեմի կռիվը, պարզապես հարց է առաջանում. եթե դաշնակցականները չեն ընդունում այս տարբերակը, պետք է իրենցն առաջ քաշեն, պատասխանեն՝ ինչպես են պատկերացնում հարցի լուծումը։ Եթե դա համընկնում է իշխանության տեսակետին, ուրեմն նշանակում է, որ ոչ մի տարբերակ էլ չունեն, որովհետև անցնող տարիները փաստեցին, որ ցանկացած բանակցային գործընթաց տապալվում է, քանի որ գործ ունենք «անհասկացող» ու արկածախնդիր Ալիևի հետ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ