ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Թող գումարներ չծախսեին»

«Թող գումարներ չծախսեին»
06.10.2017 | 01:27

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ հերթական ընտրություններն են անցկացվելու հանրապետության 66 համայնքներում, իսկ Արտաշատում, Շիրակամուտում և Գորիսում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Այս ընտրություններից հետո 52 խոշորացված համայնք ենք ունենալու, որոնցում ընդգրկված կլինեն 465 նախկին համայնքները: Քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն է ակտիվ, սակայն վերջինս ևս ոգևորությամբ չի ներքաշվել ընտրական իրարանցման մեջ: Այս գործընթացի միակ ինտրիգը Արտաշատի քաղաքապետի ընտրությունն է, քանի որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀԿ-ի միջև պայքարի լայն դաշտ է բացվում: Առայժմ «Ծառուկյան» դաշինքը (նույնն է, թե Հովիկ Աբրահամյանը) չի շտապում հայտարարել` կունենա՞ թեկնածու, թե՞ ոչ, բայց ԶԼՄ-ների տեղեկություններով, ՀՀԿ-ն, կարծես, կոմպրոմիսային թեկնածու է ընտրել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար, դաշնակցական ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԻՆ «Իրատեսը» ՏԻՄ ընտրությունների առնչությամբ մի քանի հարց ուղղեց:

-Պարոն Լոքյան, դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններում իր թեկնածուներն ունենալու՞ է:
-Բնականաբար, այն համայնքներում, որտեղ մենք ունենք դաշնակցական համայնքապետեր և արժանի թեկնածուներ, առաջադրելու ենք:
-Արժանիներ շա՞տ կան:
-Գոնե Ախուրյանի հարցում հստակ է, որ առաջադրվելու է Արծրուն Իգիթյանը, որը բազմիցս համայնքապետ է ընտրվել:
- Ձեր թեկնածուները մրցունա՞կ են:
-Մրցունակությունը որոշում են ժողովուրդը, տվյալ համայնքի բնակիչը: Կարծում եմ, շատ տեղերում մրցունակ են:
-Կան համայնքներ, որտեղ կարճ ժամանակ առաջ է ընտրություն եղել, ու հիմա նորից ընտրական շրջափուլի մեջ են հայտնվել: Սա նորմա՞լ է:
-Վարչատարածքային բարեփոխումների այլ ձև չկար, քանի որ երբեք չենք կանգնելու ժամանակային այնպիսի ռելսերի վրա, որ բոլոր ժամկետները նույն օրը լրանան, նոր իրականացնենք ընտրություններ: Ժամանակի մեջ միշտ կունենանք այս խնդիրը, երբ քաղաքապետը կամ համայնքապետը նոր են ընտրվել, բայց կրկին ընտրություն է նշանակվում: Դրա համար վարչատարածքային բարեփոխումը պետք է կտրուկ անել ու ավարտել, որ այդպիսի խնդիրներ չծագեն:
-Պատկերացնու՞մ եք այդ համայնքապետերի վիճակը. խոշոր գումարներ են ծախսել ընտրվելու համար ու հիմա նորից նույն ճանապարհը պիտի անցնեն:
-Թող չծախսեին:
-Իսկ ինչպե՞ս ընտրվեին:
-Այ, այդ հարցը պետք է տաք նրանց:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ