ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Դա եզրափակիչն է, բայց այն ժամանակից շուտ կկայանա»

«Դա եզրափակիչն է, բայց այն ժամանակից շուտ կկայանա»
26.12.2017 | 11:25

Մեկնարկելիք 2018 թվականը, ամենայն հավանականությամբ, կնշանավորվի «Պարի Սեն Ժերմեն» «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի տեղափոխմամբ: Ֆրանսիական ակումբի տերերը տպավորված են անգլիական թիմում մարզչի կատարած աշխատանքով, միաժամանակ առանձնապես գոհ չեն ֆրանսիական ակումբում ՈՒնաի Էմերիի ծավալած գործունեությունից: Լուրեր կան, որ Էմերի-«Պարի Սեն Ժերմեն» ամուսնալուծությունը կարող է նաև ավելի վաղ տեղի ունենալ:


Ակումբի ղեկավարությունում սպասում են Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչում մայրաքաղաքցիների սայթաքմանը, իսկ այդ դիմակայությունում նրանց մրցակիցը, ոչ ավելի-ոչ պակաս, Մադրիդի «Ռեալն» է: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համոզմամբ, այդ դիմակայությունն իր արժեքով հավասար է եզրափակչի խաղին. «Դա եզրափակիչն է, որը շատերն ակնկալում էին, բայց այն ժամանակից շուտ կկայանա»: Ավելի վաղ բրազիլացի հարձակվողն ասել էր, որ իրենց թիմը մտադիր է պատմություն կերտելու՝ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդից ահեղ մրցակցին դուրս թողնելով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ