ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Երբ պաշտոնյան անպատասխանատու հայտարարություն է անում

Երբ պաշտոնյան անպատասխանատու հայտարարություն է անում
16.03.2018 | 18:48

Դեղատոմսով դեղ գնելու որոշումն ընդհանրապես սխալ հաշվարկած քայլ էր, որքան էլ դրա որոշ դրույթներ դրական ազդեցություն կարող էին ունենալ: Նախ այն իրարանցումը, որ ստեղծվեց մինչև մարտի մեկը: Դեղատները հերթի տակ էին սպասարկում հանրությանը, սա կարծես ինչ-որ մեկի բիզնես մտածողության փայլուն բեմականացումն էր: Չէին հաշվարկել շատ ու շատ հանգամանքներ, պատահական չէր, որ կառավարությունը չեղարկեց որոշումը՝ հայտարարելով, թե այն փուլային տարբերակով պետք է կյանքի կոչվի:


Այս որոշումը հերթական անգամ ապացուցեց, որ ոլորտի պատասխանատուները խնդիրը հանգամանորեն չեն դիտարկել, կոպիտ ասած, կիսահում մատուցեցին հանրությանը: Դրա մասին է վկայում նաև այսօր առողջապահության փոխնախարարի հայտարարությունը: «Չի եղել որևէ բուժհաստատություն, որ մարտի 1-ին չունենար տպված նոր դեղատոմսային ձևաթղթեր»,- ասել է Սերգեյ Խաչատրյանը։ Սա անպատասխանատու հայտարարություն է, որովհետև սեփական օրինակով կարող եմ փաստել, որ պաշտոնյան չի տիրապետում իրավիճակին: Մանկական պոլիկլինիկայում հաստատապես մարտի 1-ից չեն եղել դեղատոմսային ձևաթղթեր: Երբ մանկաբույժին դիմեցինք դեղ գնելու համար ու պարզվեց, որ հակաբիոտիկ է հարկավոր, բժիշկն ասաց, որ դեռ ձևաթուղթ չունեն, ստիպված այլ դեղ նշանակեց` երեխայի առողջական վիճակը թեթևացնելու համար, մինչև կլինի ձևաթուղթը։: Բարեբախտաբար, բանը հակաբիոտիկին չհասավ:


Հիմա Սերգեյ Խաչատրյանն ու՞մ է ուզում ինչ-որ բան ապացուցել՝ իր վերադասի՞ն, որ ամեն ինչ ճիշտ ու ժամանակին կատարել են, թե՞ հասարակությանն է դիտավորյալ մոլորության մեջ գցում: Ախր, միայն հայտարարելով չէ, մարդիկ այդ օրերին դիմել են, չէ՞, բուժհաստատություններ, որոնք դեղատոմսերի ձևաթղթեր չեն ունեցել: Այնպես որ, եթե իսկապես այս որոշմամբ ցանկություն կա կանոնակարգելու դեղերի ճիշտ ու թիրախային օգտագործումը, լավ կլինի նախ պատկան կառույցը լիրաժեքորեն ապահովի համապատասխան պայմանները, այլապես ինչպես ասում են՝ հոնքի տեղը աչքն էլ կհանեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ