Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Խելոք-խելոք հետևել

Խելոք-խելոք հետևել
27.03.2018 | 00:57

Այս օրերին փողոց դուրս եկած ընդդիմադիրների հանդեպ իշխանությունը չեզոք մարտավարություն է ընտրել, ավելին, հատուկ հրահանգ կա՝ ոչ մեկին չհրահրել, չսադրել, խելոք-խելոք հետևել-տեսնել, թե ինչ են ուզում մի քանի մարդկանցով անել:


«Թող պայքարեն, հո բոլորը կողմ չե՞ն լինի ՀՀԿ-ին: Ժողովրդավար երկիր ենք, էլի»,- հեգնեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, շեշտելով, թե չի կարելի ամեն ինչ սևի ու սպիտակի բաժանել ու ասել, թե միակ ճիշտն իշխանությունն է, մյուսները սխալ են. «Մարդիկ ունեն այլ դիրքորոշում, ու դա հրապարակում են բարձրաձայնում: Փաստն այն է, որ բարձրաձայնողների թիվը և՛ հարթակում և՛ հրապարակում շատ քիչ է, այսինքն, հաղթում է մեծամասնությունը»: Հարցրինք՝ ո՞ր մեծամասնությունը, հանրապետակա՞նը: «Ժողովուրդը»,- ասաց մեր զրուցակիցն ու խորհրդավոր ժպտաց:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ