ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ապրիլյան պատերազմից չքաղած դասերը

Ապրիլյան պատերազմից չքաղած դասերը
04.04.2018 | 17:57

Ապրիլյան պատերազմի երկրորդ տարին ենք բոլորում, բայց էլի ընդդիմություն-իշխանություն մի բան են պնդում` Ադրբեջանը չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակին։ Այսօր էլ այդ թեզը կրկին պնդել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Ռազմական իմաստով մեզ հաջողվեց թույլ չտալ նրանց հասնել դրված նպատակին: Ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ կրելով՝ ըստ որոշ տեղեկությունների՝ մինչև 500 մարդ, և մեծ ուժեր գործի դնելով, զգալի քանակությամբ տեխնիկա կորցնելով և, չնայած մեծ առավելությանը, չկարողանալով գործարկել օդուժը, չհասավ դրված նպատակին»,- այսօր ասաց Հարությունյանը` հավելելով, որ գրավված տարածքները ռազմավարական նշանակություն չունեն:


Հիմա տեսնենք, թե ինչն ինչի հետ ենք համեմատում, երբ վստահեցնում ենք, թե Ադրբեջանը չհասավ իր նպատակին։ Եթե համեմատում ենք այսօրվա Ալիևի հայտարարությունների հետ, թե Երևանն իրենց հողն է, պետք է գրավել այն, իսկապես չհասան իրենց նպատակին, քանի որ դեռ Երևանի մատույցներին թուրք-ադրբեջանական զորքը չի հասել, իսկ եթե համեմատում ենք ապրիլյան պատերազմի հարյուր զոհերի հետ և անգամ ոչ ռազմավարական նշանակության տարածքների գրավման հետ, մի՞թե Ադրբեջանն իր նպատակի գոնե մի մասը չիրականացրեց։ Մեզ համար հարյուր զոհը իսկապես հսկայական կորուստ է ու նույնիսկ տեղին չէ այդ ֆոնին պնդել, թե Ադրբեջանը չհասավ իր նպատակին։ Տպավորություն է, որ եթե հազար զոհ լիներ, էլի կպնդեին, թե Ադրբեջանը չհասավ նպատակին։ Երբ Ադրբեջանի անկատար նպատակի մասին է խոսում իշխանությունը, ինչ-որ առումով հասկանալի է, ակնհայտ է, չէ՞, որ իրենք չեն խոսի իրենց բացերի մասին, բայց երբ այս թեզը կրկնում են այլ շրջանակների ներկայացուցիչներ, մի տեսակ անհասկանալի բան է ստացվում։
Այսքանից հետո, երբ ոմանց մտքով անցնում է այն միտքը, թե Ադրբեջանը չի հասել իր նպատակին, թող դրանից հետո իրենք իրենց հարց տան` Երևանը գրավելուց հետո՞ միայն կհայտարարեին Ադրբեջանի նպատակն իրագործված լինելու մասին։


Չնայած մեկ հարցում իսկապես «անուրանալի» է Ադրբեջանի ներդրումը։ Ապրիլյան պատերազմում երևացին հայկական բանակում առկա մեծ թերություններն ու չարաշահումները։ Իսկ Ադրբեջանը չհասավ իր նպատակին, ինչպես ոմանք պնդում են, առանց փամփուշտի զինվորի կյանքի գնով։ Իսկ սա ոչ միայն ապրիլյան պատերազմի, այլև նախորդ տարիների ամենամեծ կորուստն է Հայաստանի համար։ ՈՒ առաջին հերթին այսօր կրկին շարունակվող այն պաթոսի, թե հա՜յ մենք չթողեցինք Ադրբեջանին հասնել իր նպատակին, հա՜յ երկրի վիճակը վատ է, քանի որ բոլոր գումարները գնացին պաշտպանությանը։ Ապրիլին այս փուչիկը պայթեց, չէ՞, հիմա էլ նո՞ր փուչիկ են փչում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ