Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Փաշինյան - իշխանություն երկխոսություն հնարավո՞ր է

Փաշինյան - իշխանություն երկխոսություն հնարավո՞ր է
20.04.2018 | 13:58

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում չթաքցրեց, որ այն, ինչ կատարվում է այսօր մայրաքաղաքում, իշխանությանը մտահոգում է: Եվ քանի որ իշխանություն ասվածը առաջին հերթին ՀՀԿ-ն է, մենք փորձեցինք ճշտել` արդյո՞ք կուսակցության ներսում քննարկել են` Նիկոլ Փաշինյանին, և ոչ միայն նրան, այսօր կհաջողվի՞ ոտքի հանել ժողովրդին, ո՞րն է այս ամենի պատճառը: «Դրա պատճառները շատ են: Իրականում խնդիրներ շատ կան, և մենք դա չենք ժխտում: Եվ երբ մենք հանդես ենք գալիս ծրագրերով, նպատակ ունենք վեր հանելու այդ խնդիրները: Չկա իշխանություն, որ սխալներ չունենա, անսխալ լինում է միայն ոչինչ չանողը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Եվ քանի որ լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Դավիթ Հարությունյանը հիշեց տարիներ առաջ ընդդիմադիր կարկառուն դեմքերից մեկի արտահայտությունը, թե ինչքան երկիրը վատ լինի, այնքան ավելի լավ ընդդիմության համար, ապա մեզ հետաքրքրեց, արդյո՞ք, ըստ Դավիթ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանը ևս այդ գաղափարով է առաջնորդվում և ընդհանրապես այս պայքարում ինչպիսի՞ քաղաքական ծրագիր է տեսնում արդարադատության նախարարի պաշտոնակատարը: «Եթե խնդիր կա կոնսոլիդացնելու ընդդիմադիր դաշտը պարոն Փաշինյանի շուրջը, ապա դա բավականին հաջողվել է՝ գոնե մի հատվածի կոնսոլիդացում կա: Սակայն այն քաղաքական ուժը, որը ներկայացված է խորհրդարանում, կարծում եմ` նման դեպքում շատ ավելի արդյունավետ է երկխոսության մոդելի կիրառումը: Երկխոսությունները դրանք քննարկումներ են՝ փակ դռների հետևում բաց խոսակցություններ, որոնք երբեմն շատ ցավոտ կարող են լինել: Քաղաքական երկխոսությունը ենթադրում է նաև կոմպրոմիսներ: Իշխանության և ընդդիմության երկխոսությունը սովորաբար տեղի է ունենում փակ դռների հետևում: Կարծում եմ` այդ երկխոսության հնարավորությունը դեռևս սպառված չէ, որովհետև դա է առավել արդյունավետ եղանակը: Ինչ վերաբերում է ձեր հարցի առաջին հատվածին, ապա հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարվում այդ սկզբունքով, որի մասին քիչ առաջ հիշատակեցի: Թեև որոշ կասկածներ արդեն ունեմ»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ