ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Փոխում է մարզչին, իսկ դրոշը` ոչ

Փոխում է մարզչին, իսկ դրոշը` ոչ
09.05.2018 | 02:11

Մեր չշտապելու մեջ մենք ճիշտ էինք, որքան էլ սենսացիայի հետևից վազքը կարող էր թվացյալ հաջողություն խոստանալ: Այո, գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան` հորենական ազգանվամբ` Բաբասյան, հեռանում է Էթերի Տուտբերիձեից, սակայն հավատարիմ է մնում իր ներկայացրած երկրին: Ասել է թե այսուհետ կմարզվի աշխարհահռչակ Բրայան Օրսերի ղեկավարությամբ, ով եղել է նաև լեգենդար մենասահորդ, մրցաշարերում ներկայացնելով Ռուսաստանը: Ինչ վերաբերում է հայերիս, նա մնում է մեր արյան շարունակությունը, մեր էթնոսի լավագույն պրոպագանդողներից մեկը: Ամենակարևորը` նոր մարզչի որոնումներում Մեդվդեդևան ընդգծում է հավատարմությունը մարզաձևին, ցուցանում, որ ունի օլիմպիական հեռանկարային ծրագիր, հաստատում, որ Ռուսաստանի հավաքականում մնալով ընդունում է այստեղ եղած սուր մրցակցությունն ու պատրաստ է այդ մրցակցության պայմաններում հաստատել իր ուժեղագույն լինելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ