ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Ներդրումները դեռևս ցանկությունների մակարդակում են»

«Ներդրումները դեռևս ցանկությունների մակարդակում են»
07.06.2018 | 23:59

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրում անել ցանկացողների թիվը մեծացել է: «Երբևէ Հայաստանում նման ներդրումային հետաքրքրություն չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը, շեշտելով, որ ցանկացած ներդրման երաշխավորն ինքն է լինելու: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ինչ շոշափելի արդյունք կա այս ոլորտում:


-Ո՞ր երկրներն են ներդրումային հետաքրքրություն ցուցաբերում:
-Տարբեր՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, ՌԴ, արաբական աշխարհ, Չինաստան: Գրեթե բոլոր երկրներից, աշխարհագրությունը բավականին մեծ է:
-Դրանք ընդամենը ցանկություննե՞ր են, թե՞ արդեն կան կոնկրետ քայլեր:
-Դեռևս ցանկությունների մակարդակում են, մի մասը կոնկրետ ներդրումային ծրագրերով է հանդես գալիս, ցանկանում է ծանոթանալ մեր օրենսդրությանը, ներդրումների պաշտպանության համակարգին, արտահանման հնարավորություններին: Բավական հագեցած գրաֆիկով աշխատում են այն գերատեսչությունները, որոնք առնչվում են այս խնդիրներին:
-Ո՞ր ոլորտների հանդեպ է հետաքրքրությունը մեծ:
-Ոլորտները ևս տարբեր են՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև զբոսաշրջություն, արդյունաբերություն: Ընդամենը երեկ Մեծ Բրիտանիայի 11 գործարարների հետ հանդիպում ենք ունեցել, որոնք հետաքրքրված են և՛ ծառայությունների, և՛ վերականգնվող էներգետիկայի ոլորտներով: Այսօր մեր խնդիրն է մեխանիզմները կատարելագործել, որ ցանկությունները վերածվեն կոնկրետ գործերի:
-Քանի որ ներդրումը սիրում է կայունություն, ներդրողները մտահոգված չե՞ն, որ գործ ունեն ժամանակավոր կառավարության հետ, դա նրանց հետ չի՞ պահում:
-Նախ՝ ներդրողները պետք է ծանոթանան ներդրումային մթնոլորտին, միջավայրին: Նրանք հենց այնպես հետաքրքրություն չեն ցուցաբերել, պարզ է, որ այն վերածվելու է կոնկրետ գործի: Դուք ուզում եք, որ մեկ գիշերվա մեջ ներդրողը որոշու՞մ կայացնի: Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարությանը, դա կարող է որոշակի կաշկանդվածություն ստեղծել, բայց ոչ խոչընդոտ: Կարևորը համակարգն այնպիսի վիճակի բերելն է, որ օտարերկրյա ներդրողը համոզված լինի՝ իր ներդրումը պաշտպանված է լինելու:


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ