Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.07.2018 | 00:01

Մեղավորների որդիների ժառանգությունը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։ Որդիները մեղադրում են ամբարիշտ հորը, որովհետև նրա պատճառով նախատինք են կրում։ Վա՜յ ձեզ, ամբարիշտ մարդիկ, որ լքել եք բարձրյալ Աստծո օրենքը։ Եթե ծնվում եք, անեծքի համար եք ծնվում, և եթե մեռնում եք, անեծքն է ձեր բաժինը։


Սիրաքի իմաստություն 41. 9-12

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ