ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Պուտինը թունդ մարդ է

Պուտինը թունդ մարդ է
24.07.2018 | 10:55

Ռուսաստանի վերաբերյալ հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունների վրա չէր հասցրել «փոշի» նստել, երբ գործին խառնվեց անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երեկ կառավարությունը շատ սուղ, գրեթե ոչինչ չասող հայտարարություն տարածեց, թե հեռախոսազրույց է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ «Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում: Ակնհայտ է, որ ՌԴ ղեկավարի զանգը ոչ թե ԵԱՏՄ-ի մասին մտքեր փոխանակելու մասին է եղել, այլ բոլորովին այլ շեշտադրումներով: Առավել ևս, որ մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների նիստին: Ասել է՝ մտքերն այնտեղ էլ կարող էին փոխանակել:


Ավելին, եթե մի քանի օրից՝ հուլիսի 26-27-ին, Հայաստանի ղեկավարը հանդիպելու էր ՌԴ վարչապետի հետ, այսօրվա իրողությունների շուրջ պարզաբանումները դեմառդեմ կհնչեին, սակայն ռուսները, փաստորեն, չեն հանդուրժել, որ իրենց ուղղված կոշտ խոսքերն այդքան ժամանակ օդում «սավառնեն»: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, Նաջարյանը (այն է՝ Պուտինը) շա՜տ թունդ մարդ է: Հայտնի ֆիլմի հանգույն՝ թե մեր կառավարության ղեկավարը համոզեց` համոզեց, թե չէ, նախկին երեք նախագահների ձեռքը բռնած էլ գնա նրա մոտ, միևնույն է, Պուտինը համոզվողը չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ