ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Փաշինյանը «Կարգին Հայկոյի» ընտրույթյուններից հետո է որոշել դեկտեմբերին ԱԺ-ի ընտրության գնալ. Շարմազանով

Փաշինյանը «Կարգին Հայկոյի» ընտրույթյուններից հետո է որոշել դեկտեմբերին ԱԺ-ի ընտրության գնալ. Շարմազանով
05.10.2018 | 20:54

ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի ավագանու ընտրություններում գրանցած արդյունքների հետևանքն է: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կարգին Հայկոյի ընտրությունից հետո մարդն ինքն իր մեջ որոշում է կայացրել՝ «շատ լավ է՝ ունեմ էսքան տոկոս, էսօր հրաժարական եմ տալիս, 85 տոկոսը թող դառա 70, մեկ է, Սահմանադրության համաձայն՝ 70-ից ավելի չեմ ունենա: Մի երկու հատ էլ գրպանային ընդդիմություն կունենամ, կասեմ` գնացեք ինձ քննադատեք»,- լրագրողներին հնարավոր այսպիսի սցենար ներկայացրեց Շարմազանովը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն նխագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցին, ասաց՝ նրա հարցազրույցից վերջնական պատասխան չի լսել՝ համաձա՞յն են խորհրդարանական ընտրությունների, թե՞ ոչ:

«Բացի «Ելք»-ից չեմ լսել, որ լինի այնպիսի ուժ, որը ասի՝ համաձայն եմ, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման»,- ասաց նա ու նկատեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների երկու տարբերակ կա՝ ընտրություն և պարտադրված ընտրություն: Վարչապետի հրաժարական տալով ընտրության գանլը, ըստ բանախոսի,պարտադրված ընտրությունն է:

Հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար «Հանրապետական» խմբակցությունն առաջարկի վարչապետի իր թեկնածուին. հարցրեցին լրագրողները: Ի պատասխան՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ իրենք ինքնանպատակ թեկնածու չեն առաջադրի, ինչպես նաև՝ ինքնանպատակ արտահերթ ընտրությունների կգնան:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ