ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանի կիսազգային ժողով

Հայաստանի կիսազգային ժողով
10.12.2018 | 22:50

Հայաստանում ընտրություններն ավարտվեցին: Շուտով կձևավորվի նոր Ազգային ժողովը։ Հաստա՞տ ազգային, վստա՞հ ենք: Հենց «ազգային» բառի առնչությամբ էլ ցանկանում եմ խոսել մի քանի պարբերությամբ:


Սկզբում չմոռանանք, որ ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ սա խորհրդարանի առաջին կազմն է, որտեղ ընդդիմություն չկա: Այո , չկա: Ո՞վ է ընդդիմություն լինելու, Ծառուկյանի թի՞մը. անհեթեթություն: Այդ թիմի ղեկավարի գերնպատակը հնարավորինս արագ ևս մեկ գործարան հիմնելն է: Չեմ վիճի, նոր աշխատատեղեր կստեղծվեն, բայց բիզնեսի ընդարձակու՞մն է մեր բարձրագույն օրենսդիր մարմնի օրախնդիր հարցը: Բնականաբար՝ ոչ: Դառնալով հաջորդ քաղաքական ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», ասեմ, որ այս կուսակցության հետ ևս լուրջ հույսեր կապել չի կարելի, քանի որ դրա ղեկավարի համար ո՞վ է տենչալու: Էլ չեմ ասում, որ Մարուքյանը ցայսօր ցույց է տվել, որ Փաշինյանի խոսքը, ինչպես ասում են օրենք է:


Եղա՞վ, որ ընդդիմություն չունեցանք, եղա՞վ, որ ստեղծվեց միահեծան խորհրդարան:
Բացի այդ, ընտրություններին մասնակցել է Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը կեսը, ուստի սա ոչ թե ազգային, այլ կիսազգային ժողով է։ Մնում է հուսալ, որ էս «կիսազգայինը» վաղը-մյուս օրը կիսատ-պռատ օրենքներ չի ընդունի` կրակը գցելով թե՛ իրեն ընտրած 50 տոկոսին, թե՛ չընտրած 50 տոկոսին։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ