Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ինչ ծրագիր են մտմտում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը

Ինչ ծրագիր են մտմտում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը
01.02.2019 | 03:55

«Տարածքներ` խաղաղության դիմաց. երբեք չի քննարկվել ու չի քննարկվելու»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, թե իրենք այսօր այնպիսի քաղաքականություն են վարում, որը Հայաստանի ոչ մի իշխանություն չի իրականացրել Ղարաբաղի հարցում: Սակայն կես խոսք անգամ չի ասում, թե այդ ինչ նոր քաղաքականություն է, որ կարող է դրական արդյունք բերել, բայց հասարակությունից խնամքով թաքցվում է: Եթե դա իսկապես հանրության, այսպես ասած, սրտով է, ինչու՞ Փաշինյանը չի ցանկանում հանրայնացնել գոնե դրա մոտավոր շրջանակը:


Այս իրավիճակում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացները շատ արագ են զարգանում, հետաքրքիր տեղեկություն հայտնի դարձավ մեզ: Մեր աղբյուրի պնդմամբ, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին հաճախ են հանդիպում, քննարկում հակամարտությանն առնչվող խնդիրներ: Ի դեպ, որոշ դեսպանների նշանակումը, ըստ նույն աղբյուրի, եղել է նաև Տեր-Պետրոսյանի խորհրդով: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին խոսում էր «տարածքներ` Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» փուլային տարբերակի մասին: Այսօր Փաշինյանը խաղաղություն դիմաց չի խոստանում տարածքներ, իսկ Ղարաբաղի կարգավիճակի դիմա՞ց…


Եթե այս տարբերակներից բացի այլ բան են մտմտում երբեմնի քաղաքական թիմակիցները, ու դրանում իրական վտանգ չկա, ինչու՞ են թաքցնում հանրությունից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ