ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Վերարկու՞ն քեզ պիտի զարդարե

Վերարկու՞ն քեզ պիտի զարդարե
01.02.2019 | 04:22

Եթե ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին, սեփական վերարկուի շուրջ երկարաշունչ բացատրություն տալուց հետո, հանդիպեր հայտնի ֆիլմի հերոսը, կարճ կասեր. «Վերարկու՞ն է, որ պիտի քեզ զարդարե»: Հայաստանի փողոցները չափչփած, փոխվարչապետի աթոռին անմիջապես բազմած մարդու ինչի՞ն է պետք հատուկ թիկնապահ պահել վերարկու հագցնելու, ծառայողական մեքենայի դուռը բացելու համար: Եթե դա աներ նախկին որևէ պաշտոնյա, դեռ ոչինչ, բա նոր, հեղափոխական, գանդիական գաղափարներով իշխանավորն իրեն նման բան թույլ կտա՞: Բա թե՝ ցուրտ է մեքենայի մեջ: Հա էլի՞, համ կմրսի, համ կհիվանդանա, համ էլ ո՞վ է տեսել անվերարկու ԱԺ խոսնակ:


Քիչ էր մնում «զարդարող» մի հանգամանք էլ մոռանայինք. Արարատ Միրզոյանը տեղափոխվում է կառավարական ամառանոց: Անձամբ է ասել: Մինչդեռ նրա նախորդը, մաեստրո Գալուստ Գրիգորիչը հրաժարվեց պետության հաշվին ապրելուց այդ «լենուբոլ» կառավարական տանը: Բայց նորաթուխ իշխանիկները հո ՀՀԿ-ական չե՞ն, որ ցածր պարգևավճար ու աշխատավարձ սահմանեն իրենք իրենց ու ստիպված զբաղվեն կոռուպցիայով: Նրանց մոտ ամեն ինչ օրենքով է, օրենքով էլ օգտվում են իշխանության ընձեռած անծայրածիր հնարավորությունից: Բայց այս իրավիճակի համար էլ մյուս հայտնի ֆիլմի հերոսը կասեր. «Մեր պետությունը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով երկիրը երկիր դարձնի, իսկ դու գողանում ես այդ միջոցները սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես»: Մե՛նք չենք ասում, Հրանտ Մաթևոսյանի հերոսն է փաստում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ