«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում

Իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում
02.03.2019 | 16:25

Առաջիկա շաբաթ լինելու է ԱԺ հերթական նիստը, որի ընթացքում ամենայն հավանականությամբ, պետք է քննարկվի կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն էլ վերջնական դեռ չի հասկացել, թե ինչ է անում։ Միայն ակտիվ ու հիմնահատակ քանդվում է մշակույթի նախարարությունը, այլ խոսքով՝ մշակույթն ամբողջությամբ։ Եթե մյուս «փակվող» կամ միավորվող գերատեսչությունների ճակատագիրը խիստ աղոտ ու անհասկանալի է, ապա մշակույթի հանդեպ «կոտորած» է։ Թատրոներից ու թանգարաններից սկսած ամեն ինչ խեղվում է, թուլացվում։

Մշակույթն իր մեջ կրող նախարարին տարան խորհրդարան, ողջ մշակույթը կրակն է ընկել փոխնախարարի Նազենի Ղարիբյանի անմիտ գործողությունների ձեռքը։ Ինչ֊ինչ գաղափարներ, որոշումներ են շրջանառության մեջ դրվում, որոշվում են մշակութային օջախների ճակատագրեր՝ հարկ չհամարելով անգամ մշակույթը ներկայացնող անհատների, այդ կառույցների ղեկավարների կարծիքը հարցնել։
Տեսնես հենց այս մշակութային միջավայրի մասի՞ն էին երազում այն արտիստներն ու մտավորականները, որոնք իշխանափոխության օրերին հարթակում կանգնած էին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ