ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Փորձագետների հետ աշխատել չգիտեն

Փորձագետների հետ աշխատել չգիտեն
23.04.2019 | 04:49

Նախկին իշխանությունների հետ կապված ամեն ինչ մերժելը բավական ծանր է նստում Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա։ Երբ «հեղափոխությունից» հետո այն մարդիկ, որոնք երբևէ չէին էլ կարող երազել իշխանություն ունենալու մասին, ստանձնեցին այդ մեծ պատասխանատվությունն ու բեռը, թվաց, թե առաջին գործը քանդել-ջնջելն է այն ամենը, ինչը նախկինների հետ է կապված։ Նույն ձեռագիրն էր նաև փորձագիտական շրջանակների հետ աշխատանքում։ Նախկին իշխանության հետ արտաքին ուղղությամբ աշխատող փորձագետները համարվեցին «պերսոնա նոն գրատա»։ Բավական երկար տարիներ դրսի հետ քարոզչական պատերազմներ տված ու այդ գործում հմտացած մարդիկ հեռացվեցին իշխանական կաստայից, սակայն կարճ ժամանակ անց հետևանքները տեսանելի դարձան։ Նոր ու անփորձ կադրերով չես դիմադրի, զորօրինակ, ադրբեջանական հզոր քարոզչական հնարներին, ոչ էլ իրենց փորձագետ համարող ու առավոտից երեկո միայն իշխանության գովքն անող մարդկանցով է հնարավոր այդ խնդիրներին լուծում տալ։
Բնականաբար, արտգործնախարարությունն առաջինը դա գլխի ընկավ, ու հիմա բավականին լավ համագործակցություն կա փորձագետների հետ։ Շարունակում է տխրեցնել արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի վիճակը։ Հանձնաժողովը գլխավորող «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի հասկացել, որ արտաքին քաղաքականությունում չկան «հեղափոխական» ու «հակահեղափոխական» փորձագետներ, այդ հարցում իրավասու բոլոր փորձագետների հետ պետք է աշխատել ու համագործակցել, չառաջնորդվել «մերոնքական-ձերոնքական» տրամաբանությամբ։ Բարեբախտաբար իրավիճակը փրկում են հանձնաժողովի փորձառու ընդդիմադիր անդամները, բայց խորհրդարանական դիվանագիտությունը, նախ և առաջ, համակարգված լուրջ աշխատանք է ենթադրում։ Թե երբ սա կհասկանա Ռուբեն Ռուբինյանը, դժվար է ասել՝ հաշվի առնելով խորացող անհանդուրժողականությունը նախկինների հանդեպ։ Ի վերջո, արտաքին ճակատում գլխավոր նպատակը հօգուտ Հայաստանի ձեռքբերումներ արձանագրելն է, իսկ այս դեպքում, ինչպես ասում են, սատանայի հետ էլ կարելի է համագործակցել, իսկ դուք ասում եք՝ ՀՀԿ-ի հետ աշխատած փորձագետներ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ