ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շի­կա­ցած կր­քեր, կա­տա­ղի ֆուտ­բոլ

Շի­կա­ցած կր­քեր, կա­տա­ղի ֆուտ­բոլ
26.11.2019 | 00:37

Եվրո-2020-ի ո­րա­կա­վոր­ման փու­լի խմ­բա­յին խա­ղե­րի ու այս ե­րեք­շաբ­թի-հինգ­շաբ­թի եվ­րո­պա­կան հե­ղի­նա­կա­վոր եր­կու խա­ղար­կու­թ­յուն­նե­րի ա­րան­քում եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լի ներ­քին ա­ռաջ­նու­թ­յուն­ներն ու­նե­ցան տու­րա­յին ըն­դա­մե­նը մեկ հան­դի­պում։ Առն­վազն ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րի կտր­ված­քով դրանք տե­ղա­շար­ժե­րի չհան­գեց­րին, սա­կայն դա չն­շա­նա­կեց թե հան­դի­սա­տեսն ան­մասն մնաց սուր, իր լար­վա­ծու­թ­յան մեջ եր­բեմն խե­լա­հե­ղու­թ­յան հաս­նող պայ­քար ըմ­բոշխ­նե­լուց։

ԱՆԳ­ԼԻԱ

Ա­ռաջ­նու­թյան փոխ­չեմ­պիոնն ու չեմ­պիո­նը՝ «Լի­վեր­պուլն» ու «Ման­չեստր Սի­թին», հաղ­թա­նա­կով ա­վար­տե­ցին տու­րի ի­րենց հան­դի­պում­նե­րը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար 2։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հաս­նե­լով «Կրիս­տալ Պա­լա­սի» ու «Չել­սիի» նկատ­մամբ։ Ընդ ո­րում նկա­տենք, որ ար­տագ­նա խա­ղում մեր­սի­սայդ­ցի­նե­րը հաղ­թա­նա­կը պո­կել են խա­ղա­վար­տին մոտ (նրանց մոտ կար­ծես բնա­վո­րու­թյուն է դար­ձել խա­ղի այս հատ­վա­ծում՝ գու­մա­րած հա­վե­լյալ ժա­մա­նա­կը, գո­լեր խփե­լը), իսկ ման­չես­տր­ցի­ներն ա­մեն ինչ ո­րո­շել են հան­դիպ­ման ա­ռա­ջին կե­սում՝ ի դեպ դառ­նա­լով կա­մա­յին հաղ­թա­նա­կի հե­ղի­նակ (մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում նրանք եր­կու նի­շով շր­ջան­ցել են «ազն­վա­կան­նե­րին», ո­րոնք նա­հան­ջել են չոր­րորդ հո­րի­զո­նա­կան)։

Կող­մե­րի վաս­տա­կած այս հեր­թա­կան ե­րե­քա­կան միա­վո­րով շա­րու­նա­կեց մնալ պրե­միեր լի­գա­յի գլ­խա­վոր ինտ­րի­գը, իսկ դա, հի­շեց­նենք, այն է, որ լի­վեր­պուլ­ցի­ներն ի­նը միա­վո­րի պոկ­վա­ծու­թյուն ու­նեն ոս­կե մե­դա­լի հա­մար պայ­քա­րում ի­րենց ա­մե­նագլ­խա­վոր հա­կա­ռա­կոր­դից։ Միա­ժա­մա­նակ նշենք, որ Գվար­դիո­լա­յի սա­նե­րին այս հաղ­թա­նա­կը չվե­րա­դարձ­րեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը, քան­զի վեր­ջին հինգ խա­ղում ան­պար­տե­լի շարք է ցույց տա­լիս «Լես­տե­րը», ո­րի օր­վա մր­ցա­կի­ցը «Բրայ­տոնն» էր։ Գրանց­վել է 0:2 հա­շիվ, Անգ­լիա­յի ոչ վաղ ան­ցյա­լի չեմ­պիոնն ու­նի 29 միա­վոր ու մեկ նի­շով գե­րա­զան­ցում է ման­չես­տր­ցի­նե­րին։ Տու­րի ար­դյունք­նե­րով լա­վա­գույն հն­գյա­կի մաս է կազ­մել հյու­րըն­կալ­վե­լիս «Բոռն­մու­տին» 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Վուլ­վեր­հեմպ­տո­նը»։ Զուտ հե­տաք­րք­րու­թյան հա­մար նշենք ևս ե­րեք դի­մա­կա­յու­թյան ար­դյունք։ Հա­վե­լյա­լի վեր­ջին վայր­կյան­նե­րին տնա­յին խա­ղում գրա­վե­լով «Սաուտ­հեմպ­տո­նի» դար­պա­սը՝ «Ար­սե­նա­լը» խու­սա­փել է ձա­խո­ղու­մից՝ 2:2, Ժո­զե Մոու­րի­նիո­յի գլ­խա­վո­րու­թյամբ ա­ռա­ջին ան­գամ հան­դես ե­կած Տո­տեն­հեմն» ար­տագ­նա­յում գե­րա­զան­ցել է «Վեստ Հե­մին»՝ 3։2, իսկ բո­լո­րին լար­վա­ծու­թյամբ գե­րա­զան­ցել է «Շե­ֆիլդ»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» մր­ցակ­ցու­թյու­նը, որ­տեղ եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ պարտ­վող հյու­րերն ի­րենց մեջ ոչ միայն հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լու, այլև ա­ռաջ անց­նե­լու ուժ են գտել, սա­կայն տան­տե­րերն էլ վերջ­նա­հաշ­վում կա­րո­ղա­ցել են պատ­վով դուրս գալ ի­րա­վի­ճա­կից ու խփել միա­վո­րի տեր դարձ­րած գո­լը՝ 3։3։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ

Ի հա­շիվ նախ­կի­նից ու­նե­ցած միա­վոր­նե­րի պա­շա­րի ամ­րու­թյան (25), ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը կա­րո­ղա­ցավ պահ­պա­նել Բեռ­լի­նում «ՈՒ­նիո­նից» պար­տու­թյուն կրած Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան»՝ 2։0։ Սա նրա մր­ցա­կից­նե­րից եր­կու­սին՝ «Լայպ­ցի­գին» ու «Բա­վա­րիա­յին» 24 միա­վո­րով հնա­րա­վո­րու­թյուն տվեց ընդ­հուպ մո­տե­նալու բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջա­տա­րին, որն այս դե­րում դժ­վար կա­րո­ղա­նա եր­կար ձգել։ «Լայպ­ցի­գը» սե­փա­կան հար­կի տակ ծն­կի է բե­րել «Քյոլ­նին»՝ 4։1, մյուն­խեն­ցի­ներն ար­տագ­նա­յում ա­վե­լի քան հա­մո­զիչ են ե­ղել «Ֆոր­տու­նայի» նկատ­մամբ՝ 4։0։ 22 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է հյու­րըն­կալ­վե­լիս «Բա­յե­րի» հետ միա­վոր կի­սած «Ֆրայ­բուր­գը»՝ 1։1, նույն­քան միա­վոր ու­նի ար­տագ­նա­յում ե­րեք միա­վոր վաս­տա­կած «Շալ­կեն», ո­րի մր­ցա­կիցն է ե­ղել «Վեր­դե­րը»՝ 2։1։ Մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Պա­դեր­բոռ­նի» հետ դի­մա­կա­յու­թյու­նում ա­նա­սե­լի ծանր խն­դիր է ինքն ի­րեն ա­ռա­ջադ­րել Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան»՝ ա­ռա­ջին խա­ղա­կե­սը տա­նուլ տա­լով 0։3 հաշ­վով։ Բա­րե­բախ­տա­բար տան­տե­րե­րը երկ­րորդ խա­ղա­կե­սում կա­րո­ղա­ցել են վե­րա­դառ­նալ ի­րենց խա­ղա­յին ձե­ռագ­րին ու գո­նե խու­սա­փել պար­տու­թյու­նից՝ 3։3։ Դորտ­մունդ­ցի­նե­րը 20 միա­վո­րով եզ­րա­փա­կում են լա­վա­գույն վե­ցյա­կը։ Նույն­քան միա­վոր ու­նեն հյու­րըն­կալ­վե­լիս 2։0 հաշ­վով «Այ­նտ­րախ­տի» նկատ­մամբ հաղ­թա­նակ տո­նած «Վոլ­ֆս­բուրգն» ու սե­փա­կան հար­կի տակ «Մայն­ցից» խայ­տա­ռակ պար­տու­թյուն կրած «Հո­ֆեն­հայ­մը»՝ 1։5։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ

Տու­րը հաղ­թա­նակ­նե­րով են ա­վար­տել ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Բար­սե­լոնն» ու «Ռեա­լը»։ Մե­սիի գոր­ծուն մաս­նակ­ցու­թյամբ (գոլ+գո­լա­յին փո­խան­ցում) կա­տա­լոն­ցի­ներն ար­տագ­նա­յում 2։1 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել «Լե­գա­նե­սին», «ար­քա­յա­կա­նը» սե­փա­կան հար­կի տակ հաղ­թել է «Ռեալ Սո­սիե­դա­դին»՝ 3։1։ Եր­կուսն էլ ու­նեն 28 միա­վոր՝ գու­մա­րած պա­կաս անց­կաց­րած մեկ խա­ղը, որ ի­րար հետ է լի­նե­լու։ Հյու­րըն­կալ­վե­լիս մեկ միա­վո­րով է բա­վա­րար­վել Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն», ո­րի մր­ցա­կիցն է ե­ղել մր­ցաշր­ջա­նում հա­ջող մեկ­նար­կած ու միայն նա­խա­վեր­ջին ե­րեք խա­ղում անս­պա­սե­լիո­րեն տե­ղի տված «Գրա­նա­դան»՝ 1։1։ Չվաս­տա­կած ե­րեք միա­վո­րը «Աթ­լե­տի­կո­յին» ստի­պել է նա­հան­ջել չոր­րորդ հո­րի­զո­նա­կան՝ ա­վե­լի բարձր դիրք ա­պա­հո­վե­լով ար­տագ­նա­յում «Վա­լյա­դո­լի­դի» նկատ­մամբ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ տո­նած «Սևի­լիա­յին»։ Այն ու­նի 27 միա­վոր ու եր­կու նի­շով գե­րա­զան­ցում է մադ­րիդ­ցի­նե­րին։ 23-ա­կան միա­վո­րով 5-6-րդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են ար­տագ­նա­յում 2։1 հաշ­վով «Օ­սա­սու­նա­յին» ծն­կի բե­րած «Աթ­լե­տիկն» ու «Ռեալ Սո­սիե­դա­դը»։

Ի­ՏԱ­ԼԻԱ

Չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րում շա­րու­նակ­վում է կա­տա­ղի մր­ցակ­ցու­թյու­նը «Յու­վեն­տու­սի» ու «Ին­տե­րի» միջև։ Եր­կուսն էլ ար­տագ­նա­յում հաղ­թա­կան հան­դի­պում են ու­նե­ցել։ «Ծեր սի­նյո­րան» 3։1 հաշ­վով դաս է տվել «Ա­տա­լան­տա­յին» (Ի­գուաի­նը դար­ձել է դուբլի և գո­լա­յին փո­խանց­ման հե­ղի­նակ), ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ «Թու­րի­նին» պատ­ժել են Կոն­տեի սա­նե­րը։ Թու­րի­նի «Յու­վեն­տու­սի» ու Մի­լա­նի «Ին­տե­րի» մր­ցակ­ցու­թյու­նը հե­տաք­րք­րիր է նաև նրա­նով, որ եր­կուսն էլ գլ­խա­վո­րում են նոր մար­զիչ­ներ (նկա­տենք, որ Կոն­տեն նախ­կի­նում գլ­խա­վո­րել է և «ծեր սի­նյո­րան»), ու որ այդ եր­կուսն էլ դեռևս ան­ցած տա­րում հան­դես էին գա­լիս անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յում, բնա­կա­նա­բար՝ մարզ­չի կար­գա­վի­ճա­կում։ «Յու­վեն­տուսն» ու­նի 35, «Ին­տե­րը»՝ 34 միա­վոր։ Ար­տագ­նա­յում «Սա­սուո­լո­յի» նկատ­մամբ տո­նած 2։1 հաշ­վով հաղ­թա­նա­կը «Լա­ցիո­յին» 27 միա­վո­րով տեղ է ա­պա­հո­վել եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Եր­կու նի­շով նրա­նից հետ է մնում սե­փա­կան հար­կի տակ «Բրե­շիա­յին» պար­տու­թյան մատ­նած «Ռո­ման»՝ 3։0, ո­րին իր հեր­թին 25 միա­վո­րով հա­ջոր­դում է ե­րեկ «Լե­չեին» հյուր գնա­ցած «Կա­լյա­րին»։ Ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Ա­տա­լան­տան»՝ 22 միա­վոր։

ՖՐԱՆ­ՍԻԱ

Դի­վի­զիո­նում 33 միա­վո­րով շա­րու­նա­կում է իր ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», որն այս ան­գամ ան­հան­դուր­ժող գտն­վեց հյուր ժա­մա­նած «Լի­լի» նկատ­մամբ՝ 2։0։ Ար­տագ­նա­յում նույն­պի­սի հաշ­վով «Թու­լու­զին» պար­տու­թյան մատ­նած «Մար­սե­լը» բարձ­րա­ցել է երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։ Նրա­նից ըն­դա­մե­նը մեկ միա­վոր է պա­կաս վաս­տա­կել սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով «Նի­մին» պար­տու­թյան մատ­նած «Ան­ժը»։ 22 միա­վո­րով քա­ռյա­կը եզ­րա­փա­կում է «Բոր­դոն»։ Նրա քն­նու­թյա­նը չդի­մա­ցած թի­մը ե­ղել է «Մո­նա­կոն»՝ 2։1։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 5379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ