ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Փափուկ ուժը ձգողականություն է գայթակղության հետ

Փափուկ ուժը ձգողականություն է գայթակղության հետ
28.11.2019 | 13:28

Ոչ բռնի ուժի ձգողականության ու գայթակղության հայեցակարգը, որ 1990-ին ստեղծել է ամերիկացի վերլուծաբան ու միջազգային հարցերով փորձագետ Ջոզեֆ Նայը, փոխել է էությունը: Հզորությունը դադարել է լինել միայն ռազմական կամ տնտեսական, դարձել է գաղափարական ու մշակութային՝ գրում է Le Monde-ում Մարկ Սեմոն: Նայի կարծիքով, որ պաշտպանության փոխնախարար էր միջազգային անվտանգության հարցերով Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ, իշխանությունը 20-րդ դարավերջին փոխել է էությունը՝ որպեսզի մեկ պետությունը մեկ այլ պետությունից իր ցանկացածին հասնի, ռազմական կամ քաղաքական ուժը բավարար չէ: Հիմա անհրաժեշտ է հաշվի առնել ձգողականության ուժը՝ գաղափարախոսությունը, մշակույթը և երևակայության վրա ներգործությունը թույլ են տալիս այդ նպատակին հասնել առանց որևէ պարտադրանքի, նույնիսկ եթե ուրիշ պետությունը դա չի գիտակցում: Ջոզեֆ Նայը իր հայեցակարգը մշակել է որոշակի շրջանում՝ ԽՍՀՄ-ի փլուզման ու սառը պատերազմի ավարտի, այն աշխարհում, որտեղ շուկայական տնտեսությունը ու ժողովրդավարական արժեքները համարվում էին ունիվերսալ ռեֆերենտ համակարգ: Ներկա քաոտիկ աշխարհում, որ նշանավորվում է գերտերությունների քաղաքականության վերադարձով, փափուկ ուժի հայեցակարգի սահմանները նվազ ակնհայտ են: «Մակդոնալդում կոկա կոլա խմել կամ նայել հոլիվուդյան վերջին բլոկբաստերը՝ ձեռ առնելու համար՝ այս ամենը չի փոխարկվում ԱՄՆ-ի ու իր քաղաքականության աջակցության»՝ գրում է Պիեռ Բյուլերը «Իշխանությունը 21-րդ դարում» գրքում: Նա ընդգծում է, որ ամերիկյան մշակութային ձևերի ամենակարողությունը ոչ քիչ օտարում է հարուցում, որքան հիացումը, և ցույց է տալիս, որ ի տարբերություն կոշտ ուժի, որ հեշտությամբ նույնականացնում ու օգտագործում է քաղաքական իշխանությունը, փափուկ ուժը մնում է անտեսանելի՝ նա կախված է բազում գործոններից, մշակութային, հոգեբանական ու իմիջային:


Գիտակցելով իր հայեցակարգի սահմանները՝ Ջոզեֆ Նայը 2000-ականների կեսին հայտնագործեց «փափուկ ուժը»: «Այդ հասկացությունը չդարձավ հայեցակարգային ճեղքում՝ ինչպես փափուկ ուժը,- բացատրում է պատմաբան Ջաստին Վայսը: -Այս հասկացությունը շատ ավելի արդյունավետ է՝ նշանակում է կոշտ ու փափուկ ուժը գիտակցաբար համադրելու պետության ունակությունը: Օրինակը ֆրանսիական դիվանագիտությունն է, որ օգտագործում է իր մշակույթի ու կենսակերպի գրավչությունը, բայց նաև հենվում է հզոր դիվանագիտական ցանցի վրա, որ երկրորդը կամ երրորդն է աշխարհում, և ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի իր տեղի վրա, պետության, որ միջուկային զենք ունի»:


21-րդ դարասկզբին, որ նշանավորվեց մուլտիլատերալիզմի ու միջազգային համագործակցության ճգնաժամով, ամրապնդվող տերությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը կամ Թուրքիան, որ իրենց տեղն են հաստատում, կոշտ ուժը օգտագործելով: Բայց իրենց ձեռքբերումները կապիտալիզացնելու համար նրանք պետք է նաև գայթակղիչ լինեն: Այդ խնդիրն է լուծում Պեկինի Մետաքսի ճանապարհի նախագիծը, Կոնֆուցիուսի ինստիտուտների զարգացումը տարբեր երկրներում ու նրա ակտիվ ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում: Փափուկ ուժը դեռ բազում փոխակերպումներ ու երջանիկ օրեր ունի ապագայում:
Մարկ Սեմո, Le Monde


Հ.Գ. Կոշտ, փափուկ ու խելացի ուժ՝ Ջոզեֆ Նայի 3 հայտնագործությունները, բացահայտորեն քիչ են՝ հասկանալու աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները: Օրինակ՝ ինչու՞ են աշխարհի տարբեր երկրներում, ընդորում՝ զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող, իշխանության գալիս պոպուլիստները, գլոբալացման մարտահրավերների պատասխա՞նն է ազգայնականության վերելքը, ի՞նչ արժեհամակարգ է դավանում 21-րդ դարը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ